Բաքվում Ալիևին ներկայացրել են իտալական «Leonardo» ընկերության արտադրած ռազմատրանսպորտային ինքնաթիռը
ՄիջազգայինՀունիսի 26-ին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է ներկայացվել իտալական ընկերության կողմից արտադրված C-27J Spartan տիպի ռազմատրանսպորտային ինքնաթիռ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջոցառմանը մասնակցել են Իտալիայի պաշտպանության նախարար Կիդո Կրոզետտոն, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Ցիրիելլին և Leonardo ընկերության նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն։