Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ-ն և Հս. Կորեան ավելի կամրապնդեն ռազմավարական գործընկերությունը. Պուտին Գազ չի լինելու Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Չի կարող լինել խաղաղություն մեկին ոչնչացնելու հաշվին. Կարեն Բեքարյան Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծին ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Ռուսաստան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալեն Սիմոնյանը թքելու համար պետք է պատժվի». Վարդգես Գասպարին փակել է ԱԺ մուտքը Դավիթ Անհաղթի փողոցը փակ է վթարի պատճառով

Գուցե նոր չէ՞ ՀՀ քաղաքացիությունից Թանդիլյանի ամաչելը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Լիլիթմակունցությունը դարձել է քաղաքական կատեգորիա: Հիշո՞ւմ եք, որ 44- օրյա պատերազմից առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, այժմ արդեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հայտարարում էր, թե՝ «Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում», իսկ հետո եղավ ճիշտ հակառակը: Եվ հիմա զարմանալի «զուգադիպությամբ»՝ նույնը կրկնում է Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԸ, ով վերջին շրջանում թիվ մեկ բանախոսն է դարձել իշխանական ու մերձիշխանական ԶԼՄ հարթակներում: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Թուրքիան այլեւս չի կանգնի Ադրբեջանի կողքին, ՀՀ-ի դեմ չի կռվելու նրա բանակի կազմում, իրավիճակ է փոխվել»: Չէ, կա՛մ դուք իրոք անուղղելի եք, կա՛մ հերթական թուրք-ադրբեջանական ագրեսիայից առաջ՝ էլի մարդկանց գլխի տակ փափուկ բարձ եք դնում:

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ էլ ցնցող եզրահանգման է եկել, թե՝ այս երկիրն էլ ապրելու չի: Նա մասնավորապես նշել է. «Ես ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են»»,- գրել է նա: Միայն թե զարմանալի է, որ այս հայտարարությունից հետո՝ չի լուծարվել իր հիմնադրած կուսակցությունը, որը կոչվում է «Ապրելու երկիր», թե՞ այլ երկիր նկատի ունեին հիմնադրելուց: Ինչեւէ, զարմանալի է, որ հայ քաղաքական գործիչը ամաչում է ՀՀ քաղաքացիությունից, բայց չի ամաչում ժամանակին Նիկոլ Փաշինյանի մոտ նախարար աշխատելուց, այնուհետեւ արցախյան հուզիչ հայտարարություններ անելուց հետո՝ մի հատ էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ նախարար աշխատելուց, ապա այնտեղից էլ «թռնելուց»՝ օրհասական պահին: Էլ չասենք, որ գուցե նոր չէ՞ ՀՀ քաղաքացիությունից Թանդիլյանի ամաչելը, այլապես ինչպե՞ս հասկանալ, որ «Ապրելու երկիր» անունը կրող կուսակցության հիմնադրի որդիներն, ըստ մամուլում առկա պնդումների, բանակից ազատվել են, իրենց ապագան էլ տեսնում են արտերկրում:

Իսկ Լոռու նախկին մարզպետ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով օրերս նշանակվել է վարչապետի խորհրդական, հերքում է, թե ինքն աշխատանքից ազատվել է դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերացումների պատճառով։ «Դուք որեւիցե մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել։ Ես եմ դիմում գրել, ազատվել։ Դա զուգադիպություն է եղել»,- վստահեցնում է նա՝ նշելով, թե անձնական պատճառներ է ունեցել, այդ պատճառով էլ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Մինչդեռ այդ անձնական պատճառները, պարզվում է՝ չեն խանգարում, որ խորհրդական աշխատի Փաշինյան Նիկոլի մոտ, իսկ թե ինչ խորհուրդներ է տալու, ապշեցնող պատասխան տվեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում. «Ընթացքում կերեւա, դեռ կոնկրետ ոլորտներ չկան…»։ Ինչպես փաստաբան Արսեն Բաբայանն է նշում, ընդհանրապես, նորմալ կառավարման համակարգում, խորհրդականի կամ այլ պաշտոնի անհրաժեշտությունն առաջանում է աշխատանքի ծավալներից ելնելով։ Այլ կերպ՝ կա շատ աշխատանք կոնկրետ ոլորտում, աշխատողները քիչ են, եւ անհրաժեշտ է նոր մարդկանց ներգրավել, որպեսզի հասցնեն աշխատանքը։ Իսկ ՀՀ ներկայիս իշխանությունը, փաստորեն, հակառակն է անում․ նշանակում է որեւէ մեկին պաշտոնի, եւ հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել այդ պաշտոնյան։ Եվ ահա դպրոցի մի կախիչ նորմալ չսարքող նախկին մարզպետը իր խորհուրդները կկախի Փաշինյանի ականջին:

Զարմացած է «Իրավունք»-ը

 






Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՌԴ-ն և Հս. Կորեան ավելի կամրապնդեն ռազմավարական գործընկերությունը. ՊուտինԳազ չի լինելուԼույս չի լինիԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Չի կարող լինել խաղաղություն մեկին ոչնչացնելու հաշվին. Կարեն ԲեքարյանԱնդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծինԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատըՀնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի ՌուսաստանՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալեն Սիմոնյանը թքելու համար պետք է պատժվի». Վարդգես Գասպարին փակել է ԱԺ մուտքըԴավիթ Անհաղթի փողոցը փակ է վթարի պատճառովԱդրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ ՈսկանյանՍա խայտառակություն է, մեր երկիրը պետք է ներկայացնի հայը. «Միստեր Արմենիա 2018»-ը զգուշացնում էԿհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել. սեպտեմբերի 9-ի աստղագուշակՏասնյակ հասցեներում ջուր չի լինելուԱզգերի լիգա. Իսպանիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հաղթանակներն ու Ռոնալդուի և Մոդրիչի գոլերը(տեսանյութ)Սպառնում էր ինձ «խփել». Լիա Զախարյանը մանրամասներ է պատմում իր և տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպիցԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՈւՂԻՂ. ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանը, օրակարգում 44 հարց էՍուրեն Պապիկյանը Հրվ. Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանըԱյսօրվանից Ազգային ժողովն ունի իր սրճարանը.ԼուսանկարներՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի ՀանրապետությունՀայտնաբերվել է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում անհետացած 8-ամյա աղջկա մարմինը. հորեղբայրը ձերբակալվել էԳերմանական հերթական Leopard-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Սկսվում է Սուրբ Խաչի հնգօրյա պահքը. Ինչից պետք է հրաժարվել այսօրվանիցՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՊԱԳԱ ԿԱ»-Ի ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ 2Առաջիկա տարիներին Թուրքիան անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. Թուրք վերլուծաբանԻսրայելի ավիացիան զանգվածային հարված է հասցրել Սիրիային (Տեսանյութ)Ռուսական բանակը գրավել է Վոդյանոյե բնակավայրը` Ուգլեդարի ուղղությամբ. Ուկրաինական աղբյուրներՌուսկան գրոհային խմբերը մտել են Գորնյակ քաղաքԲայդենն ու Հարիսը զզվելի զանգվածային մարդասպաններ են. Կիմ ԴոտքոմԻլոն Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերըԱնօդաչու թռչող սարքը ֆիքսել Տորեցկում ընթացող կատաղի մարտերը (ՖՈՏՈ)Ազնիվ մտավորականն ու մեծանուն երաժիշտը. ի հիշատակ նշանավոր դաշնակահար Ալեքսանդր ՄնդոյանցիԵրևանում առևանգված 55-ամյա կինը հայտնաբերվել է․ իրավապահները նրան առևանգած 3 կասկածյալներին բռնել են «Զվարթնոց» օդանավակայանումԶելենսկու Կուրսկի ավանտյուրան, ի վերջո, կդառնա Ուկրաինայի պարտությունը. Ուկրաինական սպաԳրանցվել է կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքըԱլեքսանդր Մասլյակովի մահվան պատճառը թոքերի քաղցկեղն էրԵկել է պահը, երբ անհրաժեշտ է արագացնել Ուկրաինայում պատերազմի ավարտը. ՇոլցՄահացել է Ալեքսանդր ՄասլյակովըՌուսական նոր TOS-2 «Тосочка» համակարգերայրում են ուկրաինական դիրքերը Կուպյանսկի ուղղությամբ (Տեսանյութ)Հարիսի ընտրվելու դեպքում կպարզվի, որ Բայդենն իսկական հանճարեղ ղեկավար էր (Տեսանյութ)Ռուսները շարունակում են առաջխաղացումը` շրջապատելով Ուկրաինայի ուժերը. New York TimesԻրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Արդեստանին հաստատել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ է հանձնել Ռուսաստանին. CNNԱնվանվել են անալիզները, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի վաղ հայտնաբերման համարՀայրապետ Ստեփանյանի ընտանիքըԿՀՎ-ի և MI6-ի ղեկավարները հանդես են եռկել բացառիկ համատեղ հայտարությամբ. The Financial Times.Եկել է Ուկրաինայում hшկшմшրտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը․ ՇոլցԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ևս յոթ երկրներ ստորագրել են արհեստական ​​ինտելեկտի օգտագործման կոնվենցիաՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода