Ֆրանսիական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով ազգայնականները հաղթում են
ՄիջազգայինՖրանսիական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով ազգայնականները հաղթում են:
Վերջնական հաշվարկներ այս պահին դեռ չկան, բայց ընդհանուր առմամբ պատկերը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին սպասվում էր։ Մարի լե Պենի ազգային միավորումը հաղթում է, և նրանք բոլոր հնարավորություններն ունի մեծամասնություն վերցնելու Ֆրանսիայի նոր խորհրդարանում։ Այնտեղ, որտեղ հաշվարկներն ավարտված են, արդեն հաղթած 74 թեկնածուներից ուղիղ կեսը (37) աջ կազմակերպություններից են։ Եվս 30-ը` ձախ դաշինքից.
Հասկանալով, որ Ֆրանսիայի աջ շրջադարձն այլևս սպառնալիք չէ, այլ արդեն շատ մոտ ապագա, ձախերն ու մակրոնիստները մոլեգնած փորձում են «միավորվել» և հանել իրենց թեկնածությունը հօգուտ իրենց «զինակիցների» (որոնց նկատմամբ եւս կա ատելություն, բայց ավելի քիչ, քան աջերի հանդեպ): Չնայած դրան, առաջին փուլի նախնական արդյունքների հիման վրա տեղական լրատվամիջոցները տալիս են հետևյալ կանխատեսումները՝ ԱՋԵՐ` 255-295 մանդատ, ՁԱԽեր` 120-140, Միասին (Մակրոն)` 90-125։
Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։
Մեկ բան եւս հաստատվեց. այս քվեարկությունը ցույց տվեց, որ ֆրանսիական քաղաքական հարթությունում Մակրոն արդեն գործնականում գոյություն չունի: