Քամած մածունով ամառային համեղ աղցանի պատրաստման եղանակը
ՀասարակությունԱյսօր Ձեզ կներկայացնենք քամած մածունով ամառային համեղ աղցանի պատրաստման եղանակը։
Բաղադրամասեր՝
250 գր․ մածունին ՝ աղ, սպիտակ փոշի պղպեղ 200 գ․ թթվասեր, 1 հատ մեծ վարունգ, 2 պճեղ սխտոր, սամիթն, աղն ու պղպեղը ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը՝
Մածունն ու թթվասերը խառնել: Վարունգն ու սամիթը մանր կտրատել: Խառնել այս ամենը, աղ, պղպեղ ցանել: Ավելացնել նաև ճզմած սխտորը, խառնել ու մատուցել: Ցանկության դեպքում կարող եք վրան նռան հատիկներ շարել ՝ ավելի գեղեցիկ տեսք ստանալու համար: