Ռուսական բանակը 4կմ-անոց ճեղքում է իրականացրել Կուպյանսկի ճակատում. ուկրաինական ռեսուրսները խիստ անհանգիստ են
ՄիջազգայինՌուսական բանակը 4կմ-անոց ճեղքում է իրականացրել Կուպյանսկի ճակատում: Սկսել է աքցանները ձեւավորել Կուպյանսկի շուրջը: Իսկ ուկրաինական զինված ուժերն անիմաստ հարձակումներով կորցնում են են գումարտակը գումարտակի հետևից։ Այս մասին ցավով հայտնում է ուկրաինացի ռազմական վերլուծաբան Միրոշնիկովը։
«Պեսչանիի տարածքում (ռուսական զորքերի) առաջխաղացումը նշանակում է ոչ միայն վտանգավոր մուտք դեպի Օսկոլ, այլև հարավային աքցանի ձևավորում Կուպյանսկի համար»,- ասում է նա։
«Բոգոմոլով, Սիդորով (Ուկրաինայի զինված ուժերի գեներալներ), այ, սա ձեր խնդիրն է։ Ինչպե՞ս եք քնում,- հռետորական հարց է հղում փորձագետը:- Դուք արդեն շատ բան եք պղտորել, ոչ մեկ գումարտակ եք կործանել անիմաստ գրոհներ ձեռնարկելու փորձերում»,- այս ուղղությամբ հրամանատարներին մեղադրում է Միրոշնիկովը։
Հիշեցնենք, որ օրերս Կուպյանսկի մոտ ռուսական զորքերը ավելի քան 4 կմ ճեղքեցին դեպի արևմուտք և ներխուժեցին Պեշանոյե։ Այստեղից մինչև Օսկոլ գետը մոտ 9 կմ է մնացել, իսկ ճանապարհին այլ բնակավայրեր չկան։