Թուրքիայում «Açık Radyo»-ի հեռարձակման կասեցման դեմ ստորագրահավաք է սկսվել
ՄիջազգայինՍտամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի կասեցման մասին կայացրած որոշման դեմ Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել, հայտնում է Ermenihaber.am:
Այն կասեցվել էր «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հանրայնացման հիմքով:
RTÜK-ի որոշման դեմ այդպես իրենց բողոքն են արտահայտել մի շարք սյունակագիրներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ:
Բողոք արտահայտող ստորագրահավաքի տեքստում ասված է. «Açık Radyo-ն ռադիոալիք է, որը նշել է յորաքանչյուր մտքի արտահայտման համար իր բաց լինելը: RTÜK-ի կողմից այդ ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու մասին կայացված որոշումը ընդունելի տարբերակ չէ և բացահայտորեն հակասում է սահամանդրությունում երաշխավորված խոսքի ազատությանը:
Մենք պահանջում ենք, որ այս որոշումն իսկույն չեղարկվի և էլ ավելի շատ վնաս չհասցվի խոսքի ազատությանը»: Ընդգծվել է նաև, որ լիցենզիայից զրկված ռադիոալիքը տարիներ ի վեր բարձրորակ հեռարձակում է ապահովել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։