Հայերի ծնելիության խթանման նիկոլական մեթոդները. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՏԱՖՏԱԼՈԳԻԱ
(ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՊԱՐԶԱՊԵՍ ԲԱՆ ԱՆԵԼ, ԲԱՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄԵՋ ԵՆՔ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ախր լուրջը որն է, պիտի բան անես, որ բան լինի, որ բան չանես` ի՞նչ կլինի։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ԳԱՐԻԿԻ ՈՒ ԱՐԹՈՒՐԻ ՀԵՏ ՆՇԵՑԻՆՔ «ԸՆԿԵՐ ՎԱՐԴՈՒՀՈՒ» ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄԸ. ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա կարմիր խնձո՞րը երբ եք նշելու ։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՓՇԱԼԱՐԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ՝ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆ, ԿՅԱՆՔԻ ՄԵՋ ՉԼՍՎԱԾ ԲԱՆ Է, ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԱՅՆ ԿՈՂՄ` ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նայում եմ չորս կողմս ժանգոտ փշալար,
Որոնք արգելք են դարձել ինձ համար...
**
ԽԵԼՔԻՆ ԱՇԵՑԵՔ
(ԱԽՔ ՆԻՍՏՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ բիոլոգների` Հայաստանին սպառնացող ամենամեծ կենսաբանական բացիլը նստած, կենսաբանական անվտանգության հարցեր ա քննարկում։
**
ԳԵՂ ԿԱՆԳՆԻ, ԳԵՐԱՆ ԿԿՈՏՐԻ
Եթե գեղացի Արուսյակ Ջուլհակյանի քաղաքական ամուսինը ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանն է, ապա քաղաքացի Աննա Հակոբյանի գեղացիական ամուսինը Նիկոլ Փաշինյանը կլինի:
**
ՀԱՅԵՐԻ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
(ՔՊ-Ի` ԱԺ-ՈՒՄ ՄԻՆՉԵՎ 8 ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Մոր եւ մանկան վերականգնողական կենտրոնի, եթե Արսեն Թորոսյանը ժամանակին առաջարկում էր ամուսնության տարիքը մի քանի տարի բարձրացնել, ապա իր կուսակիցները հասան վաղաժամ հղիության դադարեցման խթանմանը:
**
ԱՎԻՆՅԱՆԸ` ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԵՐԵՎԱՆԸ ՍՄԱՐԹ ՔԱՂԱՔ ՍԱՐՔԵԼՈՒ ԱՎԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Ավինյանը գնում է Բենդերի հետքերով` Երեւանը պատրաստվում է սարքել սմարթ «Նյու Վասյուկի»: