ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է 9.75% ԵՎ 5% ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ԵՎ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՏնտեսությունՅունիբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր, համապատասխանաբար, 9.75% և 5% տարեկան եկամտաբերությամբ: Դրամային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 2 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝ 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 09.09.2024թ.: Տեղաբաշխման և ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Ծրագրային ազդագիրը (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: