Մեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրություն Թրամփն իր երկրորդ նախագահական ժամկետում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունը Թրամփը քննադատել է Կիևին Ռուսաստանի դեմ ամերիկյան հրթիռներ օգտագործելու մեջ․ Time Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության օրակարգային հարցեր Եթե Կոնջորյան Հայկոն ճիշտ է, ապա Ասլանյան Հակոբին պետք է մեդալ շնորհել.Armenian info Բուռնաշը տեղափոխվել է հիվանդանոց Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Ինչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ Դուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինել

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Դավիթ Չալոյան. ռինգը ցույց կտա ամեն ինչ

Սպորտ

Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Դավիթ Չալոյան՝ 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ի դեպ,  գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

- Դավի՛թ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

- Շատ ուրախ եմ, որ կարողացա ուղեգիր ձեռք բերել: Լավ մարզումներ ենք իրականացնում և նախապատրաստվում խաղերին: Լավ տրամադրությամբ եմ մոտենում խաղերին՝ հույսով, որ ամեն ինչ բարեհաջող կստացվի:

- Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեցիք վարկանիշային վերջին մրցաշարում: Ինչպիսի՞ն էր այդ ճանապարհը: Արդյոք լարվածություն կա՞ր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թայլանդի մրցաշարն ուղեգրի վերջին հնարավորությունն էր:

-Այո, վարկանիշային երեք մրցաշար ենք ունեցել, բայց վերջապես վերջին մրցաշարում կարողացա ուղեգիրը նվաճել: Վնասվածքներ էի ստացել, բայց կարողացա վերականգնվել: Շատ դժվար ճանապարհ ենք անցել մարզիչներիս հետ, բայց, իհարկե, կար լարվածություն. շատ մեծ պատասխանատվություն էր, ու կարողացանք պատվով դուրս գալ: Օլիմպիական խաղերին մասնակցելն ինձ համար մեծ երազանք է եղել: Շատ լավ եմ տրամադրված:

- Ինչի՞ վրա եք աշխատում այս փուլում:

- Նախապատրաստվելու համար քիչ ժամանակ ունենք, բայց կարծում եմ՝ կհասցնենք: Այժմ աշխատում ենք հիմնականում տեխնիկայի և տակտիկայի վրա:

- Դավի՛թ, վերհիշենք 2021 թվականը, երբ 24 տարեկանում առաջին անգամ մասնակցելով մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ նվաճեցիք փոխչեմպիոնի կոչումը՝ գրանցելով նաև պատմական հաջողություն հայկական բռնցքամարտում: Ի՞նչ հիշողություններ ունեք:

-Այդ ժամանակ փորձի պակաս ունեի, բայց կարողացա հասնել մինչև եզրափակիչ՝ հաղթելով բավական ուժեղ մրցակիցների: Դա ինձ մեծ վստահություն և փորձ տվեց: Դրանից հետո եղել են մրցաշարեր, որոնցում չեմ կարողացել հանդես գալ այնպես, ինչպես կցանկանայի, և այդ առումով Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցության հնարավորությունը կարևոր քայլ էր ինձ համար: Փորձելու եմ ամեն ինչ անել՝ պատվով հանդես գալու և լավ մրցելույթ ունենալու համար:

- Ինչպիսի՞ն են սպասելիքները Փարիզից:

- Կարծում եմ՝ հնարավորություններ ունեմ: Ժամանակից շուտ խոստումներ տալ չեմ ցանկանում: Ամեն ինչ ռինգը ցույց կտա:

- Երբվանի՞ց եք սկսել զբաղվել բռնցքամարտով և ի՞նչն է Ձեզ ամենից շատը գրավել այս մարզաձևում:

-Բռնցքամարտով բավական ուշ եմ սկսել զբաղվել՝ 15 տարեկանում, հայրիկիս խորհրդով: 2020 թվականի ամռանն ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունս՝ առավել լրջությամբ եմ վերսկսել մարզումներս ու մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի: Ինչպես բռնցքամարտում, այնպես էլ սպորտում առհասարակ՝ ամենաոգևորիչը հաղթանակներն են, որոնց շնորհիվ կարողանում ենք բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային տարբեր հարթակներում:

Բլից հարցեր

- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

- Ալեքսանդր Ուսիկի:

- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

- Գլուխդ միշտ բա՛րձր:

- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

- Ընտանիքս, ծնողներս:

- Ձեր կյանքի կանոնները:

- Պայքարել մինչև վերջ:

- Ինչի՞ց եք վախենում:

- Վախեր չունեմ:

- Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

- Աստծուն:






Մեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրությունԹրամփն իր երկրորդ նախագահական ժամկետում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունըԹրամփը քննադատել է Կիևին Ռուսաստանի դեմ ամերիկյան հրթիռներ օգտագործելու մեջ․ TimeՊապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության օրակարգային հարցերԵթե Կոնջորյան Հայկոն ճիշտ է, ապա Ասլանյան Հակոբին պետք է մեդալ շնորհել.Armenian infoԲուռնաշը տեղափոխվել է հիվանդանոց Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԻնչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթԴուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինելԲախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրոԳիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտՆեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռությունԱհա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկըՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրելՄի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորիցԱշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ)Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափովԵրևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր ԳրիգորյանԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. ՄիշուստինԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՊատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել «Դիվանագիտական իրավունք» թեմայով դասախոսությամբԹրամփին չի հաջողվի լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում․ՖիկոԱթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան (տեսանյութ)Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա մենահամերգՄարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է․ ՓաշինյանՄիշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետՍտորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրըՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. ՓաշինյանՎարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան՝ մի շարք պայմանների բավարարելու դեպքումԱմեն ինչ արված է, որ պետություն չլինի՝ գուբերնիա, ֆորպոստ, տարածք, բայց ոչ պետություն․ Փաշինյան (տեսանյութ)Բայրամովը մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծիցՏունը չի տաքանում․ Փաշինյանը բողոքեց կառավարական կեցավայրի ջեռուցումից (տեսանյութ)«Դա անհնար է»․ Զելենսկին խոսել է Ռուսաստանին տարածքներ զիջելու մասինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- ԱՊOԵԼ, օրվա այլ հանդիպումներ Եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է. Մոտայի կոչը` երկրպագուներինԹրամփը Սի Ծինփինին հրավիրել Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալությանը. CBSՀայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքիցԵրևանից Բաքու չվերթի մասին տեղեկությունը վկայում է, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը․ ԲադալյանՏիգրան Բարսեղյանի փայլուն հնարավորությունը «Ատլետիկոյի» դարպասին ու վնասվածքը (տեսանյութ)Մծբնա Հայրապետի տոնին պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբ եկեղեցումԹոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. Ծրագրի ժամկետ երկարացվեցԲլինկենն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները. Բաքուն արձագանքել էԱլիևի օգնականը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանի ռազմականացմանը մասնակցելու» մեջԿառավարության նիստի օրակարգում 61 հարց է, որից 57-ը չի զեկուցվում. Եւս 4 հարց գաղտնի է (ուղիղ)Այն, ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ ԱբրահամյանՄեր պարտադիր նախագծերից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է․ թուրք նախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 12-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top