ԵՄ-ում Թրամփի կողմից փոխնախագահի պաշտոնում Վենսի առաջադրումն անվանել են աղետ Ուկրաինայի համար. Politico
ՄիջազգայինՀանրապետականների ազգային համագումարում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ առաջարկել է Օհայոյի սենատոր Վենսին դառնալ փոխնախագահ, եթե նա հաղթի աշնանային ընտրություններում։ Քիչ անց հանրապետականների ազգային կոնվենցիան այս պաշտոնում առաջադրեց Վենսի թեկնածությունը։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ եթե Թրամփը նման փոխնախագահով ընտրվի ԱՄՆ նախագահ, ապա դա «աղետ» է Ուկրաինայի համար, գրում է Politico-ն։
Վենսը հայտնի է նրանով, որ շատ է խոսում Ուկրաինայի հակամարտության մասին, քննադատում է Կիևին տրվող բազմամիլիարդանոց ռազմական օգնությունը և կոչ անում Ռուսաստանի հետ բանակցություններ վարել: Նա ասել է, որ 1991 թվականի սահմանները վերականգնելու Կիևի հայտարարած նպատակն անիրատեսական է, և կարգավորումը պահանջում է ուկրաինական չեզոքության ամրապնդում և տարածքային վեճերի սառեցում։