Փամփուշտն ականջիդ ի՞նչ ասաց. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԲԱՅԴԵՆԸ` ԹՐԱՄՓԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԿԱՆՋԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Փամփուշտն ականջիդ ի՞նչ ասաց:
**
Не будите лихо
(«ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԹԻՐԱԽ ՈՒՆԻ՝ ՍԱՏԱՆԱՆ, ՎԻՇԱՊԸ, ՈՐՈՆՔ ՆՍՏԵԼ ԵՆ ՄԵՐ ՋՐԵՐԻ ՎՐԱ ԵՎ, ԽՄԵԼՈՎ, ՑԱՄԱՔԵՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ»)
Ըստ հեքիաթասացների` նախկիններն էլ, Նիկոլն էլ եկան իշխանության, վիշապին «սպանելով», բայց հետո իրենք վիշապ դարձան։
**
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ քաղտեխնոլոգների`Թրամփի վրա մահափորձ չեն արել, ուղղակի ականջն են մի փոքր կտրել, որ ընտրությունից հետո նորից մատաղ անեն։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ՍՐԲԱԶԱՆԻ` «ՍԱ ԻՄ ՊԱՅՔԱՐՆ Է ՆԵՌԻ ԵՎ ՍԱՏԱՆԱՅԻ ԴԵՄ, ՈՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԱՐՄՆԱՎՈՐՎԱԾ ՆՍՏԱԾ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1 ՇԵՆՔՈՒՄ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլը այնքան սարսափելի չէ, որքան թվում է։
**
ԹՐԱՄՓԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ ՆԻԿՈԼԻՆԸ ԼԻՆԵՐ
Ըստ ԱԱԾ-ի` Թրամփի մահափորձից հետո Նիկոլը իր ականջների համար բրոնիժիլետ է պատվիրել եւ ապահովության համար թիկնազորում երկու թիկնապահ է ավելացրել` ականջները պաշտպանելու նպատակով:
**
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ
4-րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը դատի է տվել վարչապետին` իր հեղինակային իրավունքը` երեխաներին պաղպաղակ բաժանելը առանց թույլտվության յուրացնելու համար: