Արտահերթը շարունակում է մնալ օրակարգում
ՆերքաղաքականՈրքան էլ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հերքում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, այդուհանդերձ, երկու թեւն էլ պատրաստվում են դրան: Քաղաքական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` հիմնականում վերադասավորումներ են ընթանում երկու բլոկում: Նիկոլ Փաշինյանը «դուխ է» տալիս իր գրպանային թունդ արեւմտամետ արտախորհրդարանական ուժերին, թե` այս անգամ դաշինքով ենք գնալու ընտրության: Իսկ մյուս կողմում` ընդդիմադիրները փորձում են ցուցակագրվել «Սրբազան» դաշինքում` անկախ նրանից, որ Բագրատ սրբազանը երբեւէ չի հայտնել ընտրություններին մասնակցության մասին:
Սեփ. լրատվություն