Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան Հայաստանիցակնկալում են մեկ բան՝ տալ «Զանգեզուրյանմիջանցքը». Պողոսյան
ՆերքաղաքականՀայաստանյան արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ «Իրավունք TV»-իտաղավարում զրուցել ենք Քաղաքագիտության եւդիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` որպեսզի դիմակայենք այդ մարտահրավերներին, նախ պետք է սկսենք մեր տանից, մեր հասարակական խնդիրները լուծելուց:
— ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ ՄեյթուՄիլերը հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվիմիջեւ համաձայնությունը հնարավոր է, բայցկողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան: Ի՞նչ է սա նշանակում:
— Նախ պետք է հասկանանք, թե պարոն Միլերն ի՞նչ նկատի ուներ՝ հատկապես երբ կողմերին հավասարեցնում էր եւ խոսում նրանց ծանր փոխզիջումների մասին: Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ ծանրագույն զիջումներ չի կատարել: Ընդ որում, ոչ թե փոխզիջում, այլեւ կոնկրետ զիջումներ չի կատարել, եւ հարց է ծագում, թե այդ զիջումներն ինչպե՞ս են անդրադարձել Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի վրա, ներհասարակական հարաբերությունների վրա, ընդհանրապես` Հայաստանի Հանրապետության վրա:
Ցավոք սրտի, սրանց մասին որեւէ մեկը չի խոսում, եւպարբերաբար տարբեր փուլերում Ադրբեջանի եւՀայաստանի կոչերը հավասարապես են հնչեցվում: Կարծես թե, Հայաստանը դեռ էլի շատ բաներ ունի զիջելու: Եթե գանք այս կոչի ենթախորքին, ապա բոլորն, ըստ էության, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ իրենց սատարողները, թե՛ տարածաշրջանում ընդհանրապես շահեր հետապնդողներն այս պահին Հայաստանից ակնկալում են մեկ բան՝ տալ«Զանգեզուրյան միջանցքը» եւ հաջորդիվ կատարել փոփոխություն Սահմանադրության մեջ կամ,առհասարակ, փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Արտաքին դերակատարներից միայն թերեւս Իրանի Իսլամական Հանրապետությունից ենք լսել այս մասին վերաբերմունք, ըստ որի՝ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, եւ Հայաստանն ինքը պետք է որոշի: Ստացվում է, որ այս խնդրի հետ կապված` մեր երկիրը միայնակ է մնացել: Ավելին`բոլոր դերակատարներն այս պահին սատարում են լռությամբ կամ այլ կերպ Ադրբեջանի պահանջներին` հանուն մեկ բանի՝ որպեսզի տարածաշրջանում լինի ինչ-որ «Ստատուս քվո», որի պայմաններում առավելագույն վտանգված չեն լինի այն ենթակառուցվածքները, որոնք կարող են հասնել տարածաշրջանում:
Բոլոր դերակատարներին տարածաշրջանը մասնատված անհրաժեշտ չէ, այլ այն պետք է իր ամբողջության մեջ: Այսինքն՝ Հարավկովկասյան երեք հանրապետությունները միասին, եւ այդ ամենին հասնելու համար այս բոլոր դերակատարներն ընդունելու են այն կողմին, որն առավել շատ ազդեցություն ունի տարածաշրջանում: Ցավոք սրտի, ստացվել է այնպես, որ այս պահի դրությամբ ուժեղ կողմն Ադրբեջանն է եւ թե՛լռությամբ, թե՛ այլ կերպով մենք տեսնում ենք, որ ի վերջո սպասարկվում է ադրբեջանական շահը: Թեպետ արտաքին հայացքից ցույց է տրվում, որ համակրանքն, այնուամենայնիվ, թույլ կողմի նկատմամբ է: Այսինքն՝ Հայաստանի նկատմամբ:
— Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կայացածգագաթաժողովից հետո Էրդողանի կատարածհայտարարությունը՝ Զանգեզուրի միջանցքիմասին, ինչպե՞ս կմեկնաբանեք:
— Տեսեք, Էրդողանն, ի վերջո, ոչ թե առանձին վերցրած թեզ է հնչեցնում, այլ ասում է այն, ինչն այդ պահին քաղաքական կոնյուկտուրան պահանջում է: Դա չի նշանակում, որ թուրքական ռազմավարությունը դա չէ: Թուրքական եւ ադրբեջանական այս դեպքում ռազմավարությունը հանգեցնում է հետեւյալին՝ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանում պայմանական, ասենք,մուտանտ պետություն: Այսինքն, մի պետություն, որը չի ունենա ներքին ինքնիշխանություն, արտաքին ինքնիշխանություն, որը նաեւ տնտեսական ինքնիշխանություն չի ունենա, որի ռազմական ինքնուրույնության մասին առհասարակ խոսք լինել չի կարող եւ ֆինանսապես կախված կլինի տարածաշրջանի հիմնական դերակատարներից ուինքնուրույն որոշումներ կայացնել ունակ չի լինի:
Այս պարագայում, երբ Էրդողանը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» կամ`իրականում թուրանական միջանցքի մասին՝ շատ հստակ սպասարկվում են իրենց ռազմավարական նպատակները: Էրդողանն այս նույն հարցին ի պատասխան ասում է հետեւյալը. «Ի վերջո,պայմանագիրը կնքելը Իլհամ Ալիեւի որոշելիքն է, իսկ «Զանգեզուրյան միջանցքն», այսպես կոչված,Իլհամի համար չափազանց կարեւոր է»:
Այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանն այս հարցով հետքայլ չեն անելու՝ միանշանակ է: Այս պահին կարծում եմ, որ կուլիսային բանակցությունները հենց այս ամենի մասին են: Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին փորձում է հասնել իրենց համար կարեւորագույն համարվող երկու կետերի իրագործմանը, որոնց իրագործումն արդեն Հայաստանին անդառնալի հնարավորություն չունեցող փաստի առաջ են կանգնեցնելու, որից հետո իրականում խոսել ինքնիշխանության մասին՝կարծում եմ բավական անիմաստ կլինի:
— Ալիեւը խոսել է նաեւ այն մասին, թեՀայաստանի միակ ճանապարհը՝ Ադրբեջանիբոլոր պայմաններն ընդունելն է: Սաամբողջական կապիտուլյացիայի առաջարկկարելի՞ է համարել:
— Սա միանշանակ կապիտուլյացիայի մասին խոսակցություն է, քանի որ Ալիեւը նաեւ օրինակներ էր բերում, թե Գերմանիան պարտվեց եւ փոխեց իր Սահմանադրությունը, Ճապոնիան պարտվեց եւփոխեց իր Սահմանադրությունը, ու այստեղ այս երկրները ոչ թե պարտվեցին, այլ կապիտուլացվեցին: Թշնամական զորքերը մտան այս երկրների մայրաքաղաքներ եւ բարձրացրին իրենց դրոշները: Ըստ էության, Ալիեւը խոսում է փափուկ կապիտուլյացիայի մասին:
Այսինքն, կապիտուլյացիա՝ առանց կրակոցի: Ինչ վերաբերում է ալիեւյան պահանջներին՝ իհարկե՛,խոսք լինել չի կարող այն մասին, որ Հայաստանը այլ ընտրություն չունի, եւ միակ ընտրությունըԱդրբեջանի պահանջներին համաձայնելն է: Սա մեծագույն թյուրիմացություն է, որը, ցավոք սրտի,Հայաստանի իշխանություններն են կրկնում եւ իրենց դիվանագիտական, տնտեսական, ռազմական հաջողությունները հաճախ սրանով են պայմանավորում՝ իբրեւ թե պարտված պետություն ենք, եւ սա նորմալ վիճակ է: Իրականում սա նորմալ իրավիճակ չէ:
Սովորաբար, պարտված կողմին առավել քան հեշտ է բանակցային սեղանին, քան հաղթող կողմին, քանի որ հաղթող կողմը խնդիր ունի պահպանել ձեռք բերածը, իսկ պարտված կողմը խնդիր ունի առնվազն զիջում չկատարել եւ մի բան էլ դեռեւս ետ ստանալ: Այն իշխանությունը, որն այս ամենի «ճարտարապետն» է, այդ իշխանությունը,պարզապես, անելիք չունի այդ ճակատում, քանի որ արտաքին ճակատում հաղթանակ ցանկացող Կառավարությունը, իշխանությունը կամ ղեկավարը՝ առաջին հերթին սկսում է սեփական հասարակությունից, ներհասարակական խնդիրները լուծելուց: Եթե մեր հասարակության ներսում մենք հաշտ չենք միմյանց հետ, ապա ինչպե՞ս ենք դիմակայելու արտաքին թշնամիների դեմ:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում: