«Ժողովուրդ». Նախկինում նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը` ԿԳՄՍՆ-ի հետ 1,8 մլրդ դրամ արժողությամբ պայմանագրի կողմ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2024 թվականի մայիսի 14-16-ը Երեւանում անցկացված «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ի կառավարիչների խորհրդի` 2024 թվականի տարեկան հանդիպման կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 799 միլիոն 478 հազար դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կնքած պայմանագրից։
«Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 81%-ը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, 19%-ը՝ Վազգեն Պողոսյանը. նրանք երկուսն էլ հաշվառված են նույն հասցեում։
Վազգեն Պողոսյանը մեկ անձից գնումներ իրականացնող աղմկահարույց՝ «Ֆակտորի Փրոդաքշըն» ՍՊԸ-ի նախկին սեփականատերերից մեկն է, որը, հետագայում, դարձել է արդեն «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ի տնօրենը։
Նշենք, որ Վազգեն Պողոսյանն Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։
Հարկ է նշել, որ «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն Երեւանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության եւ Ջազի միջազգային օրվա կազմակերպումն է ստանձնել նաեւ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում