«Հրապարակ». ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին հուլիսի 4-ին ԵՄ դեսպանին էր փոխանցել ոստիկանական բռնության հետեւանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը։ «Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։ Ի նշան բողոքի, ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի, Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետեւանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»,- նշել էր նա։
Մեզ հետ զրույցում Մուրազին նշեց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն. «Ոստիկանություն չեմ գնացել, մանրամասներին չեմ տիրապետում, միայն գիտեմ, որ ԵՄ դեսպանությունը, որպես բողոք, ոստիկանություն է դիմել, սակայն քանի դեռ գրավոր ծանուցում չեմ ստացել, չեմ պատրաստվում ներկայանալ: Կարծում եմ` եթե ոստիկանությունը շարժվում է օրենքով, ապա պետք է հասկանան, որ ես այնտեղ անելիք չունեմ, քանի որ իմ գործողությունները տեսել են բոլորը: Որեւէ հանցագործություն տեղի չի ունեցել, եւ որեւէ մեկի իրավունքները ԵՄ դեսպանատանը չեն խախտվել, ո՛չ ԵՄ դեսպանության դուռն է կոտրվել, ո՛չ էլ նման մի բան»: