Ժամանակն է, որ ԱՄՆ-ն տիեզերագնացներ ուղարկի Մարս. Իլոն Մասկ
ՄիջազգայինԺամանակն է, որ Միացյալ Նահանգները տիեզերագնացներ ուղարկի Մարս, ասում է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը։
«Եվ հիմա ժամանակն է, որ Ամերիկան շատ ավելի մեծ բարձունքների հասնի՝ տիեզերագնացներ ուղարկելով Մարս»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Իր գրառման մեջ Մասկը նշել է, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է դառնալ տիեզերական ճանապարհորդ և օգնել Մարսի ուսումնասիրությանը, «պետք է կարողանա դա անել»: