ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ռոզովկա ու Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը․ ՊՆ
Ռուսական «Արևմուտք» խմբավորումն ազատագրել է ԼԺՀ-ի Ռոզովկա և Խարկովի մարզի Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հաջող գործողությունների արդյունքում ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ռոզովկա և Խարկովի մարզի Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը, ինչպես նաև զբաղեցրել են ավելի շահավետ բնագծեր և դիրքեր», - ասվում է ռուսական գերատեսչության ամփոփագրում: