Թրամփը և Վենսը հայտարարեցին Դեմոկրատական կուսակցությունում հեղաշրջման մասին (Տեսանյութ)
ՄիջազգայինԹրամփը և Վենսը պնդում են, որ Դեմոկրատական կուսակցությունում տեղի է ունեցել հեղաշրջում ընդդեմ բայդենի: Այսպես, հաամտեղ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե՝ սա հեղաշրջո՞ւմ է Ջո Բայդենի դեմ, Թրամփը պատասխանեց. «Ինչ-որ առումով՝ այո»։
Վանսի ավելի ամբողջական մեկնաբանություն է տալիս. «Ես այդպես եմ կարծում: Կա սահմանադրական գործընթաց՝ 25-րդ փոփոխություն: Եթե Ջո Բայդենը չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում, նա չի կարող լինել նախագահ: Եվ եթե նրանք ցանկանում են հեռացնել նրան, քանի որ նա մտավոր անգործունակ է, ապա վկայակոչեք 25-րդ փոփոխությունը: Պետք չէ դա անել դեմոկրատների համար քաղաքականապես ամենաշահավետ ձևով: Եթե դա իրական խնդիր է, նրանք պետք է համապատասխանաբար հոգ տանեն դրա մասին»:
Եթե ավելի խորը նայենք Վանսի մեկնաբանությանը, ապա նա խոսում է ոչ միայն ընդդեմ Բայդենի հեղաշրջման, այլ շատ ավելին՝ ընդդեմ պետության դավադրության մասին: Այսինքն, եթե Բայդենը մտավոր խնդիրների պատճառով չի կարող լինել թեկնածու, ապա նա պետք է հեռացվի նաեւ նախագահի պաշտոնից: Եվ եթե դա չի արվում, ապա պետության եւ Սահմանադրության հանդեպ հանցագործություն է: Եթե նա չի մնում ընտրարշավում այլ պատճառներով, ապա պետք է անձամբ հստակ ներկայացնի եւ հիմնավորի դա: Սա եւս արված չէ: