Կրակոցներ՝ «Օշականի ձորում»․ Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին․ կա վիրավոր
ՀասարակությունԵրեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշականի ձորում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» շտապօգնության բժիշկների խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Կարապետ Մ․-ն է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։