ԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ Շարմազանով
ՏնտեսությունՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «ԵԱՏՄ-ն 1 տարում Հայաստանին միլիոնավոր անգամ ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ -ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը։
Երկու օր է ռադիոյից մինչեւ հեռուստացույց,հեռախոսից մինչեւ սառնարան խոսում են ԵՄ-ի 10 միլիոնի ու վիզաների ազատականացման հնարավորության մասին։
Հերիք չէ՞,խաբեք ժողովրդին։
Ի՞նչ ԵՄ անդամակցություն։
Ո՞վ է ձեզ այնտեղ սպասում։
Հայկական կոնյակն ու գյուղատնտեսական ապրանքներն ԵՄ շուկան ընդունելու՞ է։
Իհարկե՝ոչ։
ԵՄ հարթակում հանձնվեց Արցախը։
ԵՄ գնացողների ճակատագրին հետեւեք.
Վրաստան՝կորցրեց Հվ.Օսեթիան եւ Աբխազիան,իսկ Ուկրաինա այլեւս փաստացի գոյություն չունի ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով։
ԵՄ-ն մեզ ի՞նչ է տալու։
Հայաստանի պետականություն պահպանելու ամենից արդյունավետ ճանապարհը ԵԱՏՄ անդամությունն է եւ ՌԴ-ի հետ խորացված դաշինքը բոլոր ռազմավարական ուղղություններով։
ԵՄ՚ - ն եւ Արեւմուտքը մեկ նպատակ ունեն այստեղ՝ թուլացնել ՌԴ դիրքերը Հայաստանում։
Իսկ թե դրա արդյունքում Հայաստանից ի՞նչ կմնա,իրենց հետաքրքիր էլ չէ։
100 տարի առաջ էլ էին Հայաստանում այդպես մտածում.հույսը դրեցին Արեւմուտքի հետ դաշինքի վրա ու 60 հազար քառ կմ պետությունից մնաց ընդամենը 10 հազար քառ կմ տարածք՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով/1920-ի դեկտեմբերի 2/:
Եվ միայն Հայաստանի խորհրդայնացման ու Ռուսաստանի կտրուկ քայլերի արդյունքում թուրքերը լքեցին ՀՀ սահմաններն եւ հնարավորություն ունեցանք շուրջ 30 հազար քառ կմ պետություն կառուցելու։
Հիմա երեւի Փաշինյանն ու խմբակը նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր են ուզում։
Կոլաբորացիոնիստներ…»։