Իսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՔՊ-ական պատգամավորները մի այլ կարգի ցնծում են այս օրերին, իսկ պատճառը ո՛չ ավել, ո՛չ պակաս Արամ Զավենիչի ԵՄ-ին անդամակցելու համար ստորագրահավաք անցկացնելու փաստն է:
Պարզվում է՝ մինչ այս ՔՊ-ականները շունչները պահած սպասում էին, թե ում վրա է դրվելու այդ ծանր բեռը, ով պետք է այդ ծրագիրը կյանքի կոչի, որ վերջում հասնի խորհրդարան: Եվ «մե խինդ, մե ուրախություն» է պատել ՔՊ-ականներին, երբ Փաշինյանը տեղեկացրել է, որ Զավենիչի համար պետք է աշխատեն՝ զուտ որպես «գրուպա պադերժկի»` ստվերում ապահովելով ստորագրությունները, իսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը: