Վրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանել
ՄիջազգայինՎրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետաքննում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու քրեական գործը։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դատարանում մարդիկ այս գործով հարցաքննվում են արդեն մի քանի օր։ Հարցվածների մեծ մասը վարձկաններ են եղել, ովքեր կռվել են Ուկրաինայում։
Այս գործով մարդկանց հետ հարցաքննությունները շարունակվում են։ Ըստ «Իմեդիի»՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Պետական անվտանգության ծառայությունն արդեն հարցաքննել է մոտ ութ հոգու։