Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆ
ՄիջազգայինԿիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, բայց միայն համապատասխան փուլում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, ում հայտարարությունը հրապարակվել է իր ղեկավարած գերատեսչության կայքում։
Հուլիսի 24-ին դիվանագետը հանդիպում է ունեցել չինացի գործընկեր Վան Յիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են նաև ուկրաինական հակամարտության գոտում իրավիճակը և բանակցություններ սկսելու հնարավորությունը։
«Կուլեբան փոխանցել է Ուկրաինայի հետևողական դիրքորոշումը, որը վերաբերում է նրա պատրաստակամությանը համապատասխան փուլում ռուսական կողմի հետ բանակցային գործընթաց վարելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Միաժամանակ, ԱԳ նախարարը պարզաբանել է, որ երկխոսություն սկսելու պայմաններից է Ռուսաստանի Դաշնության բարեխիղճ բանակցելու ցանկությունը։ Ինչպես նշել է դիվանագետը, այս պահին Կիևը նման նկրտումներ չի տեսնում Մոսկվայից։