Ռուսական բանակին հնարավոր չէ կանգնեցնել, դա սկսում է հասկանալ Սիրսկին. բրիտանացի փորձագետ
ՄիջազգայինՌուսական բանակին իր ողջ սպառազինությամբ և տեխնիկայով հնարավոր չէ կանգնեցնել, դա սկսում է հասկանալ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, YouTube-ի իր բլոգում ասել է բրիտանացի փորձագետ Ալեքսանդր Մերկուրիսը։
«Ռուսաստանն արդեն զգալիորեն գերազանցում է Ուկրաինային անօդաչու սարքերի քանակով։ Բացի այդ, ռուսական անօդաչու թռչող սարքերն ավելի արդյունավետ են դարձել, իսկ ուկրաինականները զգալիորեն զիջում են դրանց՝ ռուսների կողմից վարվող էլեկտրոնային պատերազմի շնորհիվ։ Ակնհայտ է, որ տեխնոլոգիաների այս ձնահյուսը հնարավոր չէ կանգնեցնել, և Սիրսկին դա գիտի»,- կարծում է վերլուծաբանը։
Նա նշել է, որ չնայած ճակատում Ուկրաինայի զինված ուժերի սարսափելի կորուստներին, Արևմուտքում դեռևս կան բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, ովքեր զբաղված են ինքնախաբեությամբ և դեռ հավատում են իրավիճակը ի օգուտ իրենց շուռ տալու հնարավորությանը։