Հրանտ Թոխատյանը հյուծված է, բայց՝ լիահույս
ՄշակութայինՀՀ ժողովրդական արտիստ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ տեւական ժամանակ է, ինչ երկրում չէր. ունենալով առողջական խնդիրներ՝ մեկնել էր Միացիալ Նահանգներ՝ բուժման նպատակով: Օրերս հայրենիք վերադարձած Թոխատյանին այցելել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանն ու փոխանցել իր օրհնությունը: Սոցցանցերում հրապարակված լուսանկարներից երեւում է, որ սիրված դերասանը դեռ ապաքինման փուլում է: Այդուհանդերձ, «Իրավունք»-ը փորձեց անձամբ իրենից ճշտել, թե ինչպես է եւ ինչ ունի փոխանցելու հանրությանը: Սակայն, վերջինս հրաժարվեց որեւէ խոսք ասել՝ խոստանալով, որ մոտ ապագայում կպատասխանի մեզ հուզող բոլոր հարցերին:
Պետք է նկատել, որ վերջին շրջանում Հրանտ Թոխատյանը շատ ակտիվ գործունեություն է ունեցել նաեւ քաղաքական դաշտում եւ անտարբեր չի մնացել երկրում տիրող իրավիճակի հանդեպ՝ ի տարբրություն շատ ու շատ նրա գործընկերների: Թոխատյանին կարելի էր հանդիպել ցանկացած հանրահավաքների ընթացքում, որը կազմակերպում էր ընդդիմությունը: Հաճախ հանդես է եկել խոսքով, իր գործընկերներին միասնության եւ համախմբման կոչ արել:
«Իրավունք»-ը առողջություն է ցանկանում նրան եւ սպասում խոստացած հարցազրույցին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ