Պետք է տեր կանգնեք մեր ունեցվածքին, հակառակ դեպքում անիմաստ է մեր գոյությունը
ԱՀ նախկին պատգամավոր Մարսել Պետրոսյանը գրում է.
Հայաստանում մշակվող արցախցիների այստեղ երկարատև մնալու և ոչ մի ծրագիր սփոփանք, առավել ևս հարցի լուծում հանդիսանալ չի կարող: Ցանկացած գնով մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր նախնիների գերեզմաններին ու սրբություններին, մեր ինչքին, ունեցվածքին, մեր երկրին: Այլապես անիմաստ է մեր գոյությունը, որովհետև գալիք սերունդները երբեք չեն ների մեր ապաշնորհությունը: