Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև 34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ռուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայով Ուկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. Կոբախիձե Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. Տոկաև Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն Սիմոնյան Մարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ Դանիելյան(տեսանյութ) Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս. News.am

Լեո Նիկոլյանին Փարիզում կալանավորել են. ինչում է մեղադրվում նա

Ներքաղաքական

Ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ դեռեւս հուլիսի 16-ին Փարիզից տեսանյութ էր հրապարակել, որով տեղեկացրել էր, թե կանչվել է ոստիկանություն հարցաքննության: Նա հայտնել էր, որ, հավանաբար, 48 ժամով նրան կձերբակալեն: Տեսանյութում նա հանում է կոշիկները եւ ոտաբոբիկ մտնում ոստիկանություն՝ ասելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը ճշմարտությունը բարձրաձայնելու համար՝ մարդկանց խփում-տփում է, գլուխներն է ջարդում: Սա նրա վերջին հրապարակումն էր, Լեո Նիկոլյանն առ այսօր անազատության մեջ է:

Նշենք, որ վերոնշյալ տեսանյութի հրապարակումից ընդամենն օրեր առաջ Լ. Նիկոլյանը հարցազրույց էր տվել «Իրավունք»-ին՝ պատմելով, թե ինչի համար է Ֆրանսիայի ոստիկանությունը հետապնդում իրեն:

«Իմ թաղամասում, որտեղ ապրում եմ, նկատեցի, որ ոստիկանությունը մեքենաների զննություն է իրականացնում: Իրենց գործն են անում, ոչ մի խնդիր չկա, բայց այդ ստուգումներն ուղեկցվում էին ոստիկանների կողմից շատ տհաճ վիրավորանքներով ու ուժի կիրառմամբ: Կարծես, ահաբեկիչներ էին գտել: Երբ արդեն 6-րդ ավտոմեքենային էին մոտենում, որոշեցի լուսաբանել, թե ինչ է կատարվում: Իմ հեռախոսով սկսեցի նկարել 8-10 մետր հեռավորությունից… Տեսնելով, որ նկարահանում եմ՝ իրենց վարքագիծը փոխվեց, սկսեցին հարգանքով վերաբերվել քաղաքացիներին՝ առանց խփել-տփելու, հայհոյելու՝ մեքենայի մեջ եղած երիտասարդներին ասում էին՝ բարի ճանապարհ, մաղթում նորմալ վերադարձ դեպի տուն: Փաստորեն, իմ ներկայությունը փրկեց այդ երիտասարդներին: Դրանից հետո՝ որոշեցի այդ տեսանյութը հրապարակել, թեպետ գիտեի, որ կարող է տուգանք վճարեմ, քանի որ ֆրանսիական նոր օրենքով չի թույլատրվում ոստիկանների դեմքերը նկարահանել: «Տիկտոկում»  այդ տեսանյութի դիտումների քանակն արդեն կես միլիոնի է հասնում: Հաջորդ օրը ուշ երեկոյան, երբ գնում էի «ՄաքԴոնալդս»՝ մայրիկիս ուտելիք գնելու, եւ կանգառում սպասում էի ավտոբուսի, ինձ մոտեցավ ոստիկանական մեքենա: Զինված ոստիկանները հրահանգեցին ձեռքերս վեր բարձրացնել, գնածս ուտելիքը թողնում են գետնին եւ ինձ ձեռնաշղթաներ հագցնում: Ինձ տանում են ոստիկանական բաժանմունք: Մեքենայի մեջ սկսում են հարվածներ հասցնել դեմքիս: Ես ասացի՝ եթե օրենք եմ խախտել՝ տեսանյութ հրապարակելով առանց ոստիկանների դեմքերը փակելու, կարող եք դրա համար բողոքել: Բայց ասացին, որ միայն այդքանով չեմ փրկվի», - պատմել էր նա:

Լեո Նիկոլյանը նաեւ նշել էր, որ խոշտանգումների ենթարկվելու հետեւանքով՝ ոստիկանությունից նրան տեղափոխել էին անազատության մեջ գտնվող անձանց համար նախատեսված հոսպիտալ, որտեղից էլ օրեր անց ազատ էր արձակվել: Նա ահազանգում էր, որ ոստիկանությունում այրել են իր ունեցած մի քանի բջջային հեռախոսները՝ վերացնելով իր տարիների աշխատանքը, ոչնչացնելով դրանցում առկա ողջ պարունակությունը: Այս ամենից հետո՝ Լ. Նիկոլյանը, թերեւս ենթադրում էր, որ այս գործի շրջանակում են իրեն կրկին ոստիկանություն կանչել եւ էլի իրեն ձերբակալելու են 48 ժամով, բայց պարզվում է, որ՝ ոչ:

Մեր ֆրանսիական աղբյուրների համաձայն, Լեո Նիկոլյանը կալանավորված է. օգոստոսի 22-ին տեղի կունենա նրա դատավարությունը: Բայց ոչ թե այն գործով, որի մասին մեզ պատմել է Լ. Նիկոլյանն, այլ՝ մեկ ուրիշ գործով: Նրան փորձում են մեղադրել հակասեմիտիզմի մեջ՝ հարուցված քրեական գործի հիմքում դնելով ազգամիջյան ատելության հրահրումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, ֆրանսիական սոցցանցներում առկա կցկտուր լուրերից հաջողվեց տեղեկանալ, որ դեռեւս սույն թվականի փետրվարի 6-ին փարիզյան ավտոբուսում նա միջադեպ է ունեցել մի հրեա տարեց տղամարդու հետ: Մասնավորապես՝ Լ. Նիկոլյանը հրեային հարցրել է, թե ինչ է մտածում «Նեթանյահուի կողմից պաղեստինցի երեխաների ցեղասպանության մասին» ու տեսանկարահանել եղելությունը: Տեսնելով, որ հրեան անտարբեր է ու չի արձագանքում՝ Լ. Նիկոլյանը նրան անվանել է «պաղեստինյան ցեղասպանության ջատագով»: Դեպքից հետո՝ Եվրոպական հրեական կազմակերպության իրավաբան Գրեգորի Բենսադունը հայտարարել է, որ բողոք է ներկայացվել Փարիզի դատախազին՝ «ռասայական ատելություն հրահրելու համար»։ Նա հույս է հայտնել, որ Լ. Նիկոլյանը կկալանավորվի:

Ըստ էության, եթե դեպքերի ժամանակագրությունը փորձենք վերլուծել, ստացվում է, որ տեղի ունեցած միջադեպից հետո՝ Լ. Նիկոլյանը եկել է Հայաստան, մեկնել Կիրանց եւ տեւական ժամանակ մնացել է այստեղ: Հետո կրկին վերադարձել է կարճ ժամանակով Ֆրանսիա ու նորից որոշել գալ Հայաստան, սակայն այլեւս նրա մուտքն արգելել են: Լ. Նիկոլյանը նույնիսկ քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից, բայց՝ շատ արագ մերժվել է: 40 եւ ավել օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնելուց հետո՝ նա կրկին վերադարձավ Ֆրանսիա եւ սկսվեցին նրա դեմ իրականացվող հալածանքները՝ ձերբակալություններ, քրեական գործեր, խոշտանգում:

Ինչ վերաբերում է հակասեմիտիզմին, նշենք, որ ֆրանսիական մամուլը բազմիցս անդրադարձել է, որ այն աճել է ողջ Արեւմուտքում, այդ թվում՝ Ֆրանսիայում՝ Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակումներից եւ Գազայում պատերազմի մեկնարկից հետո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայովՈւկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. ԿոբախիձեՂազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. ՏոկաևԱջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակՈրևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն ՍիմոնյանՄարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ Դանիելյան(տեսանյութ)Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս. News.amՄարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաքԱրմավիրի իր հյուրատան լոգարանում ինքնասպանություն գործած 38–ամյա տղամարդը Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան էՆիկոլը մի բան է ասում իր պատգամավորիկները այլ բան․ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՌԴ-ի նախաձեռնությունը թանկարժեք մետաղների շուկայում կազդի համաշխարհային տնտեսության զարգացման վրա Ինչո՞վ է զբաղված Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (տեսանյութ)Տպավորություն եմ ստանում, որ Արցախահայությունը ինքը իրեն ցեղասպանել, էթնիկ զտման է ենթարկել ու ցրվել աշխարհով մեկ«Անասուն ես, քեզ ինչ ասեմ, ոչխար». Միջադեպ դերասանուհի Լիա Զախարյանի և Յանդեքսի վարորդի միջևԿամանդյուշին «քսիֆ» է ուղարկել. Բացառիկ մանրամասներԱրդարադատության նախարարի տեղակալը՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ ունեցած լուսանկարի մասինՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՌԴ-ն և Հս. Կորեան ավելի կամրապնդեն ռազմավարական գործընկերությունը. ՊուտինԳազ չի լինելուԼույս չի լինիԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Չի կարող լինել խաղաղություն մեկին ոչնչացնելու հաշվին. Կարեն ԲեքարյանԱնդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծինԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատըՀնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի ՌուսաստանՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալեն Սիմոնյանը թքելու համար պետք է պատժվի». Վարդգես Գասպարին փակել է ԱԺ մուտքըԴավիթ Անհաղթի փողոցը փակ է վթարի պատճառովԱդրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ ՈսկանյանՍա խայտառակություն է, մեր երկիրը պետք է ներկայացնի հայը. «Միստեր Արմենիա 2018»-ը զգուշացնում էԿհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել. սեպտեմբերի 9-ի աստղագուշակՏասնյակ հասցեներում ջուր չի լինելուԱզգերի լիգա. Իսպանիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հաղթանակներն ու Ռոնալդուի և Մոդրիչի գոլերը(տեսանյութ)Սպառնում էր ինձ «խփել». Լիա Զախարյանը մանրամասներ է պատմում իր և տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպիցԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՈւՂԻՂ. ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանը, օրակարգում 44 հարց էՍուրեն Պապիկյանը Հրվ. Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանըԱյսօրվանից Ազգային ժողովն ունի իր սրճարանը.ԼուսանկարներՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի ՀանրապետությունՀայտնաբերվել է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում անհետացած 8-ամյա աղջկա մարմինը. հորեղբայրը ձերբակալվել էԳերմանական հերթական Leopard-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Սկսվում է Սուրբ Խաչի հնգօրյա պահքը. Ինչից պետք է հրաժարվել այսօրվանիցՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՊԱԳԱ ԿԱ»-Ի ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ 2Առաջիկա տարիներին Թուրքիան անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. Թուրք վերլուծաբանԻսրայելի ավիացիան զանգվածային հարված է հասցրել Սիրիային (Տեսանյութ)Ռուսական բանակը գրավել է Վոդյանոյե բնակավայրը` Ուգլեդարի ուղղությամբ. Ուկրաինական աղբյուրներՌուսկան գրոհային խմբերը մտել են Գորնյակ քաղաք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода