Փարիզ-2024. Արթուր Դավթյանը դուրս եկավ հենացատկի վարժության եզրափակիչ
ՍպորտԱրթուր Դավթյանը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը 7-րդ տեղով դուրս եկավ հենացատկի վարժության եզրափակիչ եւ կպայքարի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար:
Որակավորման փուլում Դավթյանը հավաքել է 14.666 միավոր:
Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին: