Մոսկվայում միլիարդատեր Մուսա Բաժաևի որդուն բերման են ենթարկել ոստիկանի հետ ծեծկռտուքի համար
ՀասարակությունՄոսկվայում միլիարդատեր Մուսա Բաժաևի որդուն բերման են ենթարկել ոստիկանի հետ ծեծկռտուքի համար, գրում են լրատվամիջոցները։
23-ամյա Թիմուր Բաժաևը «Լուժնիկի» մարզադաշտի մոտ իրեն ոչ ադեկվատ է պահել, իսկ հետո կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանի հետ։
Մայրաքաղաքի Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցել Բաժաեւի դեմ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։