Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են նավթի պահեստի վրա. ՌԴ Կուրսկի շրջանի նահանգապետ
Այս գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կուրսկի շրջանում նավթի պահեստի վրա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը։
Նա նշել է, որ հարձակման ժամանակ այրվել է վառելիքի 3 տանկ։ Արդյունաբերական օբյեկտի բնակիչներից կամ աշխատողներից ոչ ոք չի տուժել։
«Հրդեհի դեմ պայքարում ներգրավված են հրշեջ ջոկատները՝ բաղկացած 82 փրկարարներից և 32 միավոր հատուկ տեխնիկայից։ Մեկ տանկի հրդեհն այժմ մարվել է։ Մարումը շարունակվում է»,-գրել է Սմիրնովը։