600 հազար ուկրաինացիներ զոհվել են մի պատճառով, որի համար ոչ ոք չպետք է մահանար. Քենեդի (Տեսանյութ)
ՄիջազգայինԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդին հայտարարել է.
«Մենք հնարավորություն ունեցանք լուծել այս պատերազմը ամերիկացի ժողովրդի համար շատ ձեռնտու պայմաններով: 2022 թվականի ապրիլին նախագահ Պուտինն ու նախագահ Զելենսկին համաձայնության են եկել։ Հրաշալի պայմանավորվածություն էր։ Պուտինի ուզածն այն էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կատարեն իրենց պարտավորությունները և Ուկրաինային չներքաշեն ՆԱՏՕ, ինչը նրա օրինական պահանջն է։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նա դուրս կբերեր իր զորքերը, սակայն Բայդենն այնտեղ ուղարկեց Բորիս Ջոնսոնին և ստիպեց Զելենսկին խախտել պայմանագիրը։ Այդ ժամանակից ի վեր 600 հազար ուկրաինացիներ զոհվել են մի պատճառով, որի համար ոչ ոք չպետք է մահանար, և մենք այժմ միջուկային փոխանակման շեմին ենք ավելի քան երբևէ»։