Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակչում են:
2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը որակավորման փուլի երկրորդ ենթախմբում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14,666 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ:
Դավթյանի մրցելույթներին հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
35-ամյա Վահագն Դավթյանը, որն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին, օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել 7-րդ տեղով՝ որակավորման փուլում հավաքելով 14,733 միավոր:
Մարմնամարզության առանձին գործիքների եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 4-ին: