Իսրայելի վարչապետն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել՝ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարվածի առիթով
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել՝ երեկ ֆուտբոլային դաշտում 12 երեխայի մահվան պատճառ դարձած հրթիռային հարձակմանը Իսրայելի պատասխանի մասին որոշում ընդունելու առնչությամբ, տեղեկացնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ տարբեր պաշտոնյաներ ենթադրել են, որ ակնկալվում է, որ կառավարությունը հավանություն կտա լայնածավալ պատասխան քայլերին, թեև դրանց ծավալը դեռ պետք է պարզել:
Հարց է առաջացել նաև, թե արդյոք դա կհանգեցնի՞ լիբանանյան շարժման հետ լայնածավալ պատերազմի։։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը կատարվածի համար մեղադրել էր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը։ «Հեզբոլլահն»-ը կտրականապես հերքում է հրթիռային հարձակմանն իր առնչությունը