Բրիտանիան դուրս մնաց արդյունաբերական երկրների 10-յակից՝ զիջելով Ռուսաստանին. Times
ՄիջազգայինԲրիտանիան դուրս է մնացել արդյունաբերական երկրների տասնյակից, իսկ Ռուսաստանը զբաղեցրել է ութերորդ տեղը ցուցակում, գրում է Times թերթը՝ վկայակոչելով բրիտանական արտադրողներին միավորող Make UK կազմակերպության տվյալները։
«Մեծ Բրիտանիան առաջին անգամ լքել է աշխարհի լավագույն արդյունաբերական արտադրող երկրների տասնյակը համաշխարհային տնտեսության «ուրվագծերի վերագծման» ֆոնին <...> Մեծ Բրիտանիան իջել է Մեքսիկայից և Ռուսաստանից ցածր»,- ասվում է հոդվածում։
Հրապարակումը տրամադրում է տվյալներ 2022թ. դրությամբ, երբ Բրիտանիան արդյունաբերական խոշորագույն տնտեսությունների շարքում զբաղեցնում էր 12-րդ տեղը՝ չորս տեղով նահանջելով դրանից մեկ տարի առաջվա դիրքերից։ Ընդ որում, Ռուսաստանը, ընդհակառակը, բարձրացել է վարկանիշում ութերորդ տեղ՝ պաշտպանական արտադրության ծավալների աճի շնորհիվ։ Ակնհայտորեն 2023թ.-ին եւ 2024թ. այս ամիսներին Բրիտանիայում տնտեսական խնդիրները միայն խորանում են, իսկ Ռուսաստանում բոլոր համաշխարհային պատկան կառույցներն արձանագրել են արդյունաբերության բուռն աճ: Իսկ դա հուշում է, որ այս պահի դրությամբ իրավիճակն էլ ավելի է փոխվել՝ ի օգուտ Ռուսաստանի եւ ի վնաս՝ Բրիտանիայի:
Ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է Չինաստանը, որին հաջորդում է ԱՄՆ-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ճապոնիան։