Իսրայելի արտգործնախարար Կացը կոչ է արել Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից
ՄիջազգայինԻսրայելի արտգործնախարար Կացը կոչ է արել Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից՝ հրեական պետություն հնարավոր ներխուժման մասին Էրդողանի հայտարարությունից հետո: Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը մեջբերում է The Jerusalem Post-ը։
Հրապարակման մեջ ասվում է, որ «իսրայել ներխուժելու Թուրքիայի նախագահ Էրդողանի սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո՝ արտգործնախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է «անհապաղ կապ հաստատել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»: