ԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի անվերապահ կապիտուլյացիայի մասին
ՄիջազգայինՈւկրաինայի պարտությունը հակամարտությունում անխուսափելի է, նա ստիպված կլինի ընդունել Ռուսաստանի պայմանները, ասել է ամերիկյան հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիտերը «Dialogue Works» YouTube-ի ալիքում:
«Ուկրաինան պարտվեց, դա բոլորը գիտեն, միայն հարցն այն է, թե երբ կհայտարարվեն անվերապահ կապիտուլյացիայի պայմանները»,- նշել է նա։
Նախկին զինվորականի խոսքով՝ այժմ Ուկրաինայի զինված ուժերի վերջին լավագույն բրիգադները մեծ կորուստներ են կրում և խիստ թուլացած են։ Ռիտերը հավելել է, որ Կիևի վարչակարգը չունի այն ռեզերվային պոտենցյալը, որպեսզի փորձի շրջել իրավիճակը առաջնագծում։
«Ուկրաինան պարզապես չի գոյատևի», - եզրափակեց նախկին հետախույզը: