Այսօր Երկրին կհարվածի ուժեղ մագնիսական փոթորիկ
ՄիջազգայինԱյսօր Երկրին կհարվածի ուժեղ մագնիսական փոթորիկ: Դրանով պայմանավորված, մարդկանց առաջարկում են դադարեցնել գաջեթներ օգտագործելը.
«Եղանակից կախված մարդիկ մոտ ապագայում պետք է զգույշ լինեն իրենց առողջության համար: Այսօր Երկրին կարող է հարվածել մագնիսական փոթորիկ: Ազդեցությունը կարելի է զգալ արդեն երեկոյան։ Փոթորիկը կհասնի երեքշաբթի կեսօրին և կտևի մինչև վաղը ժամը 15:00-ն: Բժիշկները զգուշացնում են, որ այս պահին ավելի լավ է նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը և երկար ժամանակ չմնալ դրսում։ Ավելի լավ է այս օրերին սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ խուսափեն կենցաղային տեխնիկայի՝ համակարգիչների, միկրոալիքային վառարանների, հեռուստացույցների, բջջային հեռախոսների ավելորդ լրացուցիչ էլեկտրամագնիսական ազդեցությունից»։