«Ժողովուրդ». 180 մլն դրամ`«Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար. ինչպե՞ս են ծախսվել գումարները
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 180 մլն դրամ գումար է հատկացրել։
Այդ նախագծի շրջանակում 3 համերգային ծրագիր պետք է անցկացվի, որոնցից առաջինը շաբաթ օրը տեղի ունեցավ Գյումրիում՝ Թաթայի համերգի ուղեկցությամբ, մյուս երկու միջոցառումները պետք է կայանան օգոստոսի 10-ին՝ Իջեւանում, որի ընթացքում նախատեսվում է «Կարեն Սեւակ» խմբի երաժշտական ելույթը, ինչպես նաեւ ներկա կլինեն վրացահայ կատարողներ. իսկ ահա օգոստոսի 24-ին Եղեգնաձորում կայանալիք համերգին ելույթ կունենա «Լադանիվա» խումբը։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գյումրիում շաբաթ օրը՝ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում համերգի ժամանակ, Թաթայի եւ նրա հետ ելույթ ունեցող խմբի ծախսերի ապահովման համար 30 մլն դրամ է հատկացվել. համերգային ծրագրի հաղորդավարներին 500 հազար դրամ է հատկացվել, DJ ծառայության համար՝ 400 հազար դրամ։ Պրոդյուսերական աշխատանքների համար հատկացվել է 800 հազար դրամ, անձնակազմի ադմինիստրատիվ աշխատանքների համար՝ եւս 800 հազար դրամ: Լեդ էկրանի ձեռքբերման համար շուրջ 5 մլն 430 հազար դրամ է տրամադրվել, իսկ ձայնային սարքավորումների համար՝ 12 մլն 510 հազար դրամ, լուսային սարքավորումների համար 7մլն 950 հազար դրամ է հատկացվել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում