Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Սլովանը» ընդունել էր սլովենական «Ցելյեին» և հաղթել 5-0 հաշվով։
Սլովակիայի չեմպիոնը դուրս եկավ մրցաշարի որակավորման 3-րդ փուլ։
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դուրս եկավ փոխարինման հանդիպման 65-րդ րոպեին ու ձեւակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ խփելով այս խաղում «Սլովանի» 5-րդ գնդակը։