Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար. Էրդողան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Թրամփը վիրավորվել է Պուտինից (Տեսանյութ) Մայաների աստղագուշակը. այն մարդկանց ծննդյան ամսաթվերը, ում բախտը կբերի 2025 թ-ին ԱՄՆ-ում ցուցադրել են երբևէ բռնված ամենամեծ ալիգատորներից մեկին (Ֆոտո) Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Սնունդ լիարդի համար. 7 մթերք, որոնք կմաքրեն ձեր լյարդը բոլոր թույներից և տոքսիններից Արցախը երբե'ք չպիտի լինի և չի' լինելու նզովյալ սրիկաների բնակվելու վայր. Արցախի նախկին պատգամավորը մերկացնում է իրականությունը Ռուս մարտիկը պատմել է, թե ինչպես ողջ մնաց գլխի մոտ անօդաչուի պայթյունից հետո (Տեսանյութ)

Կառավարության անկարողությունն ու օպերային թատրոնի անճարակությունը

Մշակութային

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է։ Մամուլում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է թատրոնի տանիքից ջուր թափվում՝ պետական գույքին հասցնելով խոշոր վնաս։ Ասում են, թե վտանգ կա, որ կարող է տուժել ոչ միայն կառույցի տնտեսական հատվածը, այլ նաեւ՝ գեղարվեստական։ Մինչդեռ թատրոնից հայտնեցին հետեւյալը. «Տանիքի վնասման անդյունքում ստեղծված իրավիճակը եւ տարածված տեսանյութը նոր չէ. վթարը տեղի է ունեցել ապրիլին, ինչից անմիջապես հետո ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ մեկնարկել են տանիքի վերանորոգման աշխատանքներ»։

Իհարկե, եթե լուսնից հենց նոր իջած լինեինք, կարելի էր նույնիսկ հուզվել, թե ինչպիսի արագությամբ է կառավարությունն արձագանքել թատրոնի տանիքի վնասմանը, որը փորձ է արվում ներկայացնել, որ իբր ապրիլին ծագած խնդիր է: Բայց իրականում ՀՀ կառավարությունն է փաստում բոլորովին այլ իրողության մասին: Դեռեւս 2022 թվականի հուլիսի 5-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում հրապարակվեց մի հաղորդագրություն, որում ասված էր. «Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել՝ թատերահամերգային կառույցների կապիտալ նորոգման, արդիականացման համար: Երեւանի մնջախաղի պետական թատրոնը վերջապես կունենա սեփական հասցե, շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Շինարարության են պատրաստվում նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում»: Երկու տարի անց՝ մինչ մայրաքաղաքում սնկի պես աճում են նոր բարձրահարկ շենքերի թիվը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շինաշխատանքները դեռ ավարտված չեն, ինչ վերաբերում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին, մի տանիք անգամ չեն կարողացել վերանորոգել, որպեսզի այն տանիքից թափվող ջրերից չվերածվի խորտակվող Տիտանիկի:

Ի դեպ, էլ ավելի ուշագրավ է սույն հաղորդագրությանը կից ՀՀ կառավարության պատրաստած ռեպորտաժը, որտեղ նորից հիշեցնում ենք՝ երկու տարի առաջ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ահազանգել է՝ ասելով. «Այնպիսի տպավորություն է, որ շենքը նստվածք է տալիս: Անձրեւների ժամանակ նույնիսկ դույլեր ենք տեղադրում ֆոեում, որպեսզի ամբողջ ջուրը փայտային հատակը չվնասի: Եթե հանկարծ ձյուն է գալիս, մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է բեմի վրա ձյուն գալիս: Սա լուրջ խնդիր է եւ անվտանգության խնդիր է, որովհետեւ ամբողջ լուսային համակարգն այնտեղ է ու Աստված չանի, որ հրդեհային պահ ստեղծվի»: Իսկ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար (հիմա արդեն՝ նախկին) Արա Խզմալյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ընդգծում էր. «Սա լուրջ խնդիր է, առավել եւս, որ ե՛ւ ֆիլհարմոնիկ նվագախումբը, ե՛ւ օպերային թատրոնը գործում են մի կառույցում, որը համարվում է համապետական նշանակության հուշարձան: Այսինքն՝ սա ոչ միայն տվյալ կոլեկտիվի եւ հանդիսատեսի հանդեպ հարգանքի խնդիր է, այլեւ` հուշարձանների պահպանության կարեւորագույն խնդիր»: Ու, փաստորեն, երկու տարի անց պարզվում է՝ ո՛չ հուշարձանի պահպանությունն է կարեւորվել, ո՛չ էլ հարգել են հանդիսատեսին ու ստեղծագործական կոլեկտիվին:

Ահա այսպիսին է Կարեն Դուրգարյանի պահած թատրոնը, կարեւորը նա վերականգնել է հարազատ քեռու՝ Արմեն Մելիքսեթյանի բեմադրած «Կարմենը», բարձրացրել տոմսերի գները, իսկ տանիքից թափվող ջրի դույլերից բացի՝ ֆոեում ավելացրել խմիչքի վաճառքի կետ: Այո՛, թատրոնի շենքի ներսում խմիչք են վաճառում: Թե ինչպես է թույլ տրվել, որ թատրոնի ներսում բիզնես գործունեություն ծավալվի, սա էլ մի այլ պատմություն է: Թատրոնում դժգոհությունները մեծ են Դուրգարյանից, ասում են՝ ի՞նչն է նորմալ, որ տանիքն էլ նորմալ լինի, բայց նա շարունակում է մնալ իշխանության սրտի ղեկավարը, եւ սրանով բոլոր խնդիրները համարվում են փակված: Թատրոնի կոլեկտիվին ոչ թե Դուրգարյանից, այլ տանիքից թափվող ջրերից ասում են՝ մի անգամ նույնիսկ արտակարգ իրավիճակների ծառայությունից են եկել օգնության: Իսկ հարցերի հարցը շարունակում է մնալ, թե ինչի վրա են ծախսել կառավարության հատկացրած խոշոր գումարները: Եվ էլի հանգում են այն փաստին, որ ԿԳՄՍ նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանով ու մշակութային ոլորտը համակարգող փոխնախարար Դանիել Դանիելյանով հանդերձ իրենց տեղում չեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար. ԷրդողանԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանաԹրամփը վիրավորվել է Պուտինից (Տեսանյութ)Մայաների աստղագուշակը. այն մարդկանց ծննդյան ամսաթվերը, ում բախտը կբերի 2025 թ-ինԱՄՆ-ում ցուցադրել են երբևէ բռնված ամենամեծ ալիգատորներից մեկին (Ֆոտո)Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Սնունդ լիարդի համար. 7 մթերք, որոնք կմաքրեն ձեր լյարդը բոլոր թույներից և տոքսիններիցԱրցախը երբե'ք չպիտի լինի և չի' լինելու նզովյալ սրիկաների բնակվելու վայր. Արցախի նախկին պատգամավորը մերկացնում է իրականությունըՌուս մարտիկը պատմել է, թե ինչպես ողջ մնաց գլխի մոտ անօդաչուի պայթյունից հետո (Տեսանյութ)Ազգերի լիգա. Գերմանիայի, Վրաստանի ու Անգլիայի վստահ հաղթանակները(տեսանյութ)Իրանը կփոխի իր մայրաքաղաքըԱՄՆ-ում բացահայտվել է Զելենսկու փախուստի ծրագիրը Ուկրաինայի պարտությունից հետոՄանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքիցՈստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը14 տարի աղոթել եմ այս օրվա համար… Շպռոտի և մայրիկի հուզիչ հանդիպումըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԻսրայելում կես միլիոն մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործարքՍարսափազդու լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրիցՀայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրըԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիայի թիմին(տեսանյութ)ՇՏԱՊ. որոնվում է Մանուկ Մարգարյանը, ըստ տեղեկությունների՝ նա զինված էՄեկ ժամ առաջ Նալբանդյան համայնքի զինված բնակիչը վնասազերծվե՞լ է. նոր մանրամասներՇՏԱՊ. Կրակոցներ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավորԻր նախագահության ընթացքում Բայդենը հանգստացել է միջին ամերիկացու 48 տարվա արձակուրդի չափովՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըՆացիստական «Ազովը» հայտնվեց շրջապատման օղակում (Քարտեզ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Լատվիայի դեմ խաղում Մի քանի հիմնական որակ, որոնք խոսում են նրա բարձր ինտելեկտի մասինՍոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար Արդեն հայտնի է դարձել Apple-ի iPhone 16 շարքի սմարթֆոնների շնորհանդեսի օրը Կրկին շարունակվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թվի անկումըՀրապարակվել է տիեզերքում տեղակայված արևային առագաստի առաջին լուսանկարըՀրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացելԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ինSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգիցՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի ԹովմասյանՆախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել«Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, Իրանը լուրջ և կոշտ արձագանք կտա. Էբրահիմ ԱզիզիՌուսները գրավել են Դոնբասի Կրասնոգորովկա քաղաքը, ուկրաինական ուժերը փախչում են կիսաշրջափակումից. BILDԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸՄահացել է Էդվարդ ԲալասանյանըՆոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածքԻրանն ավելի քան 200 բալիստիկ հրթիռ է ուղարկել Ռուսաստան. The TimesՍելիդովո-Կուրախովսկոե ուղղությամբ, ինչպես եւ սպասվում էր, ուկրաինական բանակը հայտնվել է միանգամայն բարդ դրության մեջ (Քարտեզ)Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինՄի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода