Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ Բրիտանիա Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Հզոր պայթյուններ Կիևում, քաղաքի վերևում ծխի հսկա սյուն է երևում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար. Էրդողան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Թրամփը վիրավորվել է Պուտինից (Տեսանյութ) Մայաների աստղագուշակը. այն մարդկանց ծննդյան ամսաթվերը, ում բախտը կբերի 2025 թ-ին ԱՄՆ-ում ցուցադրել են երբևէ բռնված ամենամեծ ալիգատորներից մեկին (Ֆոտո) Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները

Արդյոք Փաշինյանը պե՞տք է մեկնի Բ​աքու Ալիևի հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովին

Հասարակություն


Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հուլիսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես հրավիրվել է Բաքվում նոյեմբերի 11-22-ը կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային համաժողովին (COP29): Հաջիևն ասաց, որ հրավերն Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի կողմից ուղարկվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Թեև ՄԱԿ-ի բոլոր անդամներն ավտոմատ կերպով հրավիրվում են, Հաջիևն այնպես ներկայացրեց, կարծես Ադրբեջանը հատուկ բարեհաճություն է արել Հայաստանին՝ հրավերը որակելով որպես «բարի կամքի դրսևորում և ներառական մոտեցում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»: Հաջիևը հավելել է. «Հիմա ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն»։

Հայաստանի պաշտոնյաները դեռևս պաշտոնական պատասխան չեն տվել հրավերին։ Նրանք երկու խուսափողական մեկնաբանություն են արել․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն ասաց՝ «նման այց նախատեսված չէ վարչապետի աշխատանքային օրակարգում», իսկ ՀՀ արտգործնախարարի խոսնակը լրագրողներին ասաց, որ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»։

Բաքուն պնդում է, որ այդ առիթով 70-80 հազար զբոսաշրջիկ կայցելի Բաքու։ Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն հազարավոր լրագրողներ, միջազգային բնապահպանական կազմակերպությունների պատվիրակներ, տարբեր կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և տասնյակ պետությունների ղեկավարներ ամբողջ աշխարհից: Աշխարհի 198 երկիր ստորագրել է Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիան։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որում բացահայտվում էր, որ Կլիմայի համաժողովը հյուրընկալող Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի վետոյի իրավունքը չկիրառելու դիմաց Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ ռազմագերիներին, որոնք պահվում էին Բաքվի բանտերում, իսկ Հայաստանն իր հերթին ազատ կարձակի երկու ադրբեջանցի զինվորներին, որոնք գերի էին ընկել Հայաստանի սահմանը հատելուց և հայ քաղաքացուն սպանելուց հետո։ Բացի այդ, Ադրբեջանը համաձայնել է աջակցել Հայաստանի թեկնածությանը Արևելյան Եվրոպայի խմբի՝ COP29-ի բյուրոյի կազմում: Այն ժամանակ ես գրեցի, որ նախագահ Ալիևն այնքան է տարված Բաքվում այս հեղինակավոր միջազգային համաժողովի անցկացնելու գաղափարով, որ Հայաստանը պետք է պնդեր, որ Ադրբեջանը ազատ արձակի 2020 թվականի պատերազմից հետո Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր պահվող Արցախի ութ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Վերջին ամիսներին մի քանի միջազգային հավաքների ժամանակ նախագահ Ալիևը հոխորտացել է, որ Ադրբեջանը հյուրընկալում է COP29 համաժողովը՝ դա վերագրելով «իր երկրի նկատմամբ միջազգային հարգանքի աճով՝ երկուսուկես ամիս անց» նրա կողմից Արցախի բռնազավթումից և էթնիկ զտումներից հետո։ «COP29-ը նախագահելը և այս միջոցառման անցկացումը Բաքվում վառ օրինակ են այն մեծ վստահության, որ միջազգային հանրությունը տածում է մեր երկրի նկատմամբ։ Գրեթե 200 երկիր միաձայն պաշտպանել է մեր թեկնածությունը», պարծեցել է Ալիևը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Փաշինյանը Բաքվում կայանալիք COP29 համաժողովին մասնակցելու Ադրբեջանի հրավերին կանդրադառնա օգոստոսին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյաները ակնարկել են, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք համաժողովի ընթացքում Փաշինյանն և Ալիևը հնարավոր է, որ նախնական համաձայնագիր ստորագրեն, որը նախանշում է վերջնական խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները: Հաջիևը գովազդում է «COP զինադադարի» գաղափարը՝ համաժողովի ընթացքում դադարեցնելու բոլոր ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում՝ նման «Օլիմպիական զինադադարի» հայեցակարգին՝ խթանելու Ադրբեջանի կեղծ իմիջը որպես խաղաղարար։ Մայիսի վերջին նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը նշել է, որ համաժողովը կարող է լավ հնարավորություն լինել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը համաձայն է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել մինչեւ նոյեմբեր: Այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 19-ին նախազգուշացրեց, որ «Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ նոյեմբերին Բաքվում COP29 գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը վիժեցնելու համար՝ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա սանձազերծելու նպատակով»։

Հայտնի չէ, թե օգոստոսին ինչ է հայտարարելու Փաշինյանը՝ նոյեմբերին կայանալիք Բաքվի համաժողովին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Սակայն, իմ կարծիքով, Փաշինյանը պետք է խուսափի Հայաստանի հաշվին համաշխարհային լսարանի առաջ բոնուսային միավորներ ձեռք բերելու Ալիևի ստեղծած ծուղակն ընկնելուց՝ ցուցադրելով Փաշինյանի կամ նրա ներկայացուցչի մասնակցությունը Բաքվի համաժողովին։ Սա լուրջձեռքբերում կլինի Ալիևի համար՝ հանդես գալով որպես խաղաղարար, միաժամանակ շարունակելով հաճախակի սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին և մեծացնելով Հայաստանից զիջումների իր պահանջները: Ավելին, խաղաղության պայմանագրի քողի տակ թղթի տակ ստորագրելը չի ​​խոչընդոտիԱլիևին Հայաստանի վրա հետագա հարձակումներից:

Կարծում եմ, որ ոչ մի հայ պաշտոնյա չպետք է նույնիսկ մտածի Բաքու մեկնելու մասին, քանի դեռ Ադրբեջանը պահում է տասնյակ հայ ռազմագերիների և 2021 թվականից բռնազավթել է Հայաստանի Հանրապետության որոշ հատվածները: Առանց Ադրբեջանի կողմից բոլոր հայ բանտարկյալներին նախապես ազատ արձակելու և Հայաստանի տարածքներից դուրս գալու, ոչ մի հայ պաշտոնյա չպետք է գնա Ադրբեջան և ոչ էլ որևէ հանդիպում ունենա կամ բանակցություն վարի Բաքվի հետ:

Նվազ ցանկալի այլընտրանք կլինի, որ Փաշինյանը կամ նրա ներկայացուցիչը մեկնի Բաքու և պահանջի ելույթ ունենալ 198 երկրների միջազգային համաժողովում՝ դատապարտելով Ադրբեջանի բազմիցս սպառնալիքները ներխուժելու Հայաստան, Արցախի բռնազավթումը, 120 հազար արցախահայերի էթնիկ զտումները, միջազգային երաշխիքներով նրանց վերադարձը իրենց պապենական հայրենիք մերժումը, բոլոր հայ ռազմագերիներին չազատելը և ադրբեջանական զորքերը Հայաստանից դուրս չբերելը։

Այնուամենայնիվ, մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը կարող է վերջին պահին հրաժարվել իր խոստումից՝ թույլ չտալով Հայաստանի ներկայացուցչին ելույթ ունենալ համաժողովում: Հայաստանի համար շատ ավելի լավ տարբերակ կլիներ հրաժարվել համաժողովին մասնակցելուց, քանի դեռ Ադրբեջանը չի ազատել հայ ռազմագերիներին և իր զորքերը դուրս չի բերել Հայաստանից համաժողովից առաջ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի






Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ ԲրիտանիաՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Sofascore-իԱրմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՀզոր պայթյուններ Կիևում, քաղաքի վերևում ծխի հսկա սյուն է երևում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար. ԷրդողանԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանաԹրամփը վիրավորվել է Պուտինից (Տեսանյութ)Մայաների աստղագուշակը. այն մարդկանց ծննդյան ամսաթվերը, ում բախտը կբերի 2025 թ-ինԱՄՆ-ում ցուցադրել են երբևէ բռնված ամենամեծ ալիգատորներից մեկին (Ֆոտո)Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Սնունդ լիարդի համար. 7 մթերք, որոնք կմաքրեն ձեր լյարդը բոլոր թույներից և տոքսիններիցԱրցախը երբե'ք չպիտի լինի և չի' լինելու նզովյալ սրիկաների բնակվելու վայր. Արցախի նախկին պատգամավորը մերկացնում է իրականությունըՌուս մարտիկը պատմել է, թե ինչպես ողջ մնաց գլխի մոտ անօդաչուի պայթյունից հետո (Տեսանյութ)Ազգերի լիգա. Գերմանիայի, Վրաստանի ու Անգլիայի վստահ հաղթանակները(տեսանյութ)Իրանը կփոխի իր մայրաքաղաքըԱՄՆ-ում բացահայտվել է Զելենսկու փախուստի ծրագիրը Ուկրաինայի պարտությունից հետոՄանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքիցՈստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը14 տարի աղոթել եմ այս օրվա համար… Շպռոտի և մայրիկի հուզիչ հանդիպումըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԻսրայելում կես միլիոն մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործարքՍարսափազդու լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրիցՀայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրըԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիայի թիմին(տեսանյութ)ՇՏԱՊ. որոնվում է Մանուկ Մարգարյանը, ըստ տեղեկությունների՝ նա զինված էՄեկ ժամ առաջ Նալբանդյան համայնքի զինված բնակիչը վնասազերծվե՞լ է. նոր մանրամասներՇՏԱՊ. Կրակոցներ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավորԻր նախագահության ընթացքում Բայդենը հանգստացել է միջին ամերիկացու 48 տարվա արձակուրդի չափովՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըՆացիստական «Ազովը» հայտնվեց շրջապատման օղակում (Քարտեզ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Լատվիայի դեմ խաղում Մի քանի հիմնական որակ, որոնք խոսում են նրա բարձր ինտելեկտի մասինՍոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար Արդեն հայտնի է դարձել Apple-ի iPhone 16 շարքի սմարթֆոնների շնորհանդեսի օրը Կրկին շարունակվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թվի անկումըՀրապարակվել է տիեզերքում տեղակայված արևային առագաստի առաջին լուսանկարըՀրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացելԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ինSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգիցՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի ԹովմասյանՆախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել«Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, Իրանը լուրջ և կոշտ արձագանք կտա. Էբրահիմ ԱզիզիՌուսները գրավել են Դոնբասի Կրասնոգորովկա քաղաքը, ուկրաինական ուժերը փախչում են կիսաշրջափակումից. BILDԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸՄահացել է Էդվարդ ԲալասանյանըՆոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода