Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ Բրիտանիա Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Հզոր պայթյուններ Կիևում, քաղաքի վերևում ծխի հսկա սյուն է երևում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար. Էրդողան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Թրամփը վիրավորվել է Պուտինից (Տեսանյութ) Մայաների աստղագուշակը. այն մարդկանց ծննդյան ամսաթվերը, ում բախտը կբերի 2025 թ-ին ԱՄՆ-ում ցուցադրել են երբևէ բռնված ամենամեծ ալիգատորներից մեկին (Ֆոտո) Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները

Պոպուլիզմ, թե՞ չոր հաշվարկ. ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց հանրաքվե անցկացնելու գաղափարից

Ներքաղաքական

«Հայաստանի իշխանությունները հասկացան, որ եթե ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը կողմ էր ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացմանը, ապա հետո այդ գաղափարից հրաժարվեց՝ հայտարարելով, որ ինքն ունի հարցեր, որոնց ԵՄ-ն պատասխաններ չի տվել, եւ հանրաքվեի գաղափարից կարծես հետ կանգնեց: Կարծում եմ, Փաշինյանը շատ լավ հասկացավ, որ ԵՄ-ում մեզ չեն սպասում», - այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Շատ երկրներ կան, մատնանշեց բանախոսը, այդ թվում եւ հարեւան Վրաստանն ու Թուրքիան, որոնք տասնամյակներ այդ ճանապարհն են բռնել, բայց ԵՄ-ն նրանց չի ընդունում: Մինչդեռ Հայաստանի պարագայում հետաքրքիր պատկեր է ուրվագծվում ու ռիսկեր են ի հայտ գալիս: Հետեւապես, պետք է ուղղակի չոր տնտեսական հաշվարկ անել:

«Շատ բարդ է պատկերացնել, թե, օրինակ, նույն Հայաստանը ինչպե՞ս է զբաղվելու արտահանմամբ, ինչպես այսօր անում է ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակում, երբ հայկական արտադրությունը շատ ու շատ խնդիրների առաջ է կանգնելու թե՛ եվրոպական շուկա հասնելու համար՝ դա շատ ավելի թանկ է լինելու, թե՛ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու առումով, թե՛ տրանսպորտային կոմունիկացիաների բացակայության դեպքում: Այսինքն, լրջագույն խնդիրներ են առաջանալու»,- նկատեց նա:

Ղուլասյանը ներկայացրեց պաշտոնական վիճակագրություն, ըստ որի՝ նույն ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակում Հայաստանն այսօր հնգյակի շարքում գրանցում է բավականին շոշափելի արդյունք և տնտեսական աճի տեմպերի առումով ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում առաջամարտիկն է: Օրինակ, 2023թ-ին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 9,4 տոկոս աճ, ՀՆԱ-ն աճել է 8,5%-ով։ Արտահանումն աճել է 55,3%-ով, իսկ ներմուծումը՝ 40,2%: Միայն վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է  2,8 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 2,3 անգամ: Եվ այս թվերը, հիշեցրեց նա, հայտարարում են նաեւ ՀՀ իշխանությունները:

Արման Ղուկասյանի խոսքով, շատ երկրներ, որոնք ունեն ավելի լայն տնտեսական հնարավորություններ՝ տրանսպորտային կոմունիկացիաներ՝ նույն Թուրքիան ու Վրաստանը, որ տարիներ շարունակ գնում են դեպի ԵՄ, նրանք այդպես էլ չեն դառնում ԵՄ անդամ, իսկ Հայաստանում, այսպես կոչված, արեւմտամետ ուղղվածություն ունեցող որոշ ուժեր այսօր փորձում են իշխանություններին քննադատել, թե այդ հանրաքվեի անցկացումը կարեւոր է:

«Իրականում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն իրավական որեւէ հիմք չունի եւ բացի այդ՝ ԵՄ անդամ դառնում են ոչ թե ինչ-որ հանրաքվեներով, այլ հստակ հարցի պատասխան ունենալու դեպքում՝ ԵՄ-ն քեզ սպասո՞ւմ է, թե չի սպասում: Եվ այս մասին խոսում է հենց նույն Փաշինյանը, եւ հասկանալով այս պարզ ճշմարտությունը, որ Եվրոպայում մեզ չեն սպասում, նա այս գաղափարից հետ կանգնեց»,- շեշտեց Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է չարչրկված վիզաների ազատականացման հարցին, որը ևս վերջին շրջանում ակտիվացել է, քաղաքագետը նշեց, որ այս հեռանկարը ևս շատ մշուշոտ է, մեծ հարցականի տակ է, հիշեցրեց, որ վիզաների ազատականացման հարցը քննարկվել է նույնիսկ նախկին  իշխանությունների օրոք և ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ ձգտում է դրան, սակայն մինչ օրս այս հարցում որևէ առաջխաղացում չկա: Նույնիսկ հակառակը՝ ռեգրես ունենք, ինչը փաստում են շարքային քաղաքացիները, որոնց համար վիզա ստանալու գործընթացը իսկական պատուհաս է դարձել.

«Անգամ այդ գործընթացն է ավելի բարդացել նախկինի համեմատ: Ունենք կոնկրետ ռեգրես»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս հարցը ԵՄ ձեռքում քաղաքական գործիք է: Բայց եւ կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն պետք է հենվի տնտեսական չոր հաշվարկների վրա, քանի որ եթե մենք ուղի ենք բռնում դեպի ԵՄ, նույնիսկ չդառնալով ԵՄ անդամ, մենք զրկվում ենք շատ ու շատ դիվիդենտներից, որ ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ շուկայի մաս կազմելով:

«Մեր պետությունն ունի շեշտակի տնտեսական աճ, որից, փաստացի, զրկվելու ենք: Եվ ես ուզում եմ եվրոպամետ քաղաքական ուժերին հարցնել՝ ինչպե՞ս ենք այդ ռիսկերը վերահսկելու, եթե մենք կկորցնենք ԵԱՏՄ շուկայի, ռուսական շուկայի  հնարավորությունները, չստանալով այլընտրանք: Մեզ ասում են՝ եկեք անենք հանրաքվե: Լավ, բայց ունե՞նք պատասխան ԵՄ-ից, արդյո՞ք մեզ սպասում են: Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար դրական պատասխան, նա կգնար հանրաքվեի անցկացման, առավել ևս, որ հստակ այդ ազդակը տվել էր Արեւմուտքին»,- հավելեց նա:






Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ ԲրիտանիաՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Sofascore-իԱրմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՀզոր պայթյուններ Կիևում, քաղաքի վերևում ծխի հսկա սյուն է երևում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար. ԷրդողանԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանաԹրամփը վիրավորվել է Պուտինից (Տեսանյութ)Մայաների աստղագուշակը. այն մարդկանց ծննդյան ամսաթվերը, ում բախտը կբերի 2025 թ-ինԱՄՆ-ում ցուցադրել են երբևէ բռնված ամենամեծ ալիգատորներից մեկին (Ֆոտո)Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Սնունդ լիարդի համար. 7 մթերք, որոնք կմաքրեն ձեր լյարդը բոլոր թույներից և տոքսիններիցԱրցախը երբե'ք չպիտի լինի և չի' լինելու նզովյալ սրիկաների բնակվելու վայր. Արցախի նախկին պատգամավորը մերկացնում է իրականությունըՌուս մարտիկը պատմել է, թե ինչպես ողջ մնաց գլխի մոտ անօդաչուի պայթյունից հետո (Տեսանյութ)Ազգերի լիգա. Գերմանիայի, Վրաստանի ու Անգլիայի վստահ հաղթանակները(տեսանյութ)Իրանը կփոխի իր մայրաքաղաքըԱՄՆ-ում բացահայտվել է Զելենսկու փախուստի ծրագիրը Ուկրաինայի պարտությունից հետոՄանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքիցՈստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը14 տարի աղոթել եմ այս օրվա համար… Շպռոտի և մայրիկի հուզիչ հանդիպումըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԻսրայելում կես միլիոն մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործարքՍարսափազդու լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրիցՀայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրըԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիայի թիմին(տեսանյութ)ՇՏԱՊ. որոնվում է Մանուկ Մարգարյանը, ըստ տեղեկությունների՝ նա զինված էՄեկ ժամ առաջ Նալբանդյան համայնքի զինված բնակիչը վնասազերծվե՞լ է. նոր մանրամասներՇՏԱՊ. Կրակոցներ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավորԻր նախագահության ընթացքում Բայդենը հանգստացել է միջին ամերիկացու 48 տարվա արձակուրդի չափովՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըՆացիստական «Ազովը» հայտնվեց շրջապատման օղակում (Քարտեզ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Լատվիայի դեմ խաղում Մի քանի հիմնական որակ, որոնք խոսում են նրա բարձր ինտելեկտի մասինՍոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար Արդեն հայտնի է դարձել Apple-ի iPhone 16 շարքի սմարթֆոնների շնորհանդեսի օրը Կրկին շարունակվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թվի անկումըՀրապարակվել է տիեզերքում տեղակայված արևային առագաստի առաջին լուսանկարըՀրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացելԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ինSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգիցՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի ԹովմասյանՆախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել«Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, Իրանը լուրջ և կոշտ արձագանք կտա. Էբրահիմ ԱզիզիՌուսները գրավել են Դոնբասի Կրասնոգորովկա քաղաքը, ուկրաինական ուժերը փախչում են կիսաշրջափակումից. BILDԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸՄահացել է Էդվարդ ԲալասանյանըՆոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода