Իրանը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունը, պատիվն ու հպարտությունը և կստիպի ահաբեկիչներին զղջալ Թեհրանում վախկոտ արարքի համար
Իրանը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունը, պատիվն ու հպարտությունը և կստիպի ահաբեկիչներին զղջալ Թեհրանում վախկոտ արարքի համար», - այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը։
Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ Իրանի նախագահը չի մանրամասնել։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի և Պաղեստինի «երկու հպարտ ժողովուրդների միջև կապն ու դիմադրության, ճնշվածների պաշտպանության ուղին ավելի ամուր կլինի, քան երբևէ։
«Երեկ ես բարձրացրեցի նրա [Հանիեի] հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է թաղեմ նրան իմ ուսերին», - X-ում գրել է Իրանի նախագահը։
Նախօրեին Հանիեն Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։ Այսօր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարեց, որ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում։