Զելենսկին պատրաստվում է վա բանկի. նժարին ուկրաինական տասնյակ հազարավոր կյանքեր են. ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական բավականին արժանահավատ աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Բանկովայան տեղյակ է, որ վերջին ամիսներն ունեն Ուկրաինայի զինված ուժերի կողմից լայնածավալ հարձակում իրականացնելու և տարածքային հաջողություններ ձեռք բերելու համար, որը հովանավորներին կարող են վաճառել, որպես պատերազմի ֆինանսավորման շարունակություն։
Հակառակ դեպքում, մինչև տարեվերջ Արևմուտքում շատ պաշտոնյաներ կսկսեն խոսել «հրատապ խաղաղության» և բանակցությունների մասին՝ ստիպելով Բանկովայային գնալ զիջումների։
Այժմ խաղաղության մասին խոսելը պարզապես պլան Բ է և հիմնականում Զելենսկու հարձակման նախապատրաստությունից ուշադրությունը շեղելու փորձ։
Սա գիտակցում են նաև ռուսները և հասկանում են, որ Ուկրաինայի նման հարձակողական գործողությունը կանգնեցֆնելու լավագույն միջոցը ներկա պահին ուկրաինական զինուժն առավելագույնս մաշեցնելն է: Իսկ եթե նման հարձակում լինի, ռուսները կանցնեն շատ ավելի ծանր քայլերի, այդ թվում` ռազմաճակատի հարձակման ուղղությունների «արդուկման», որից դեռ խուսափում են: Իսկ դա նմանարոր է, քանի որ Զելենսկի-Երմակ զույգը, հանուն իշխանությունը պահելու, գնալու են զանգվածային գրոհների: Ուժերի սականության պայմաններում այդ գրոհները կլինեն նեղ ուղղություններով` հնարավորինս մեծ ուժեր կենտրոնացնելով: Իսկ դա ավելի էֆեկտիվ կդարձնի ռուսների «արդուկումը», որը կարժենա ուկրաինական տասնյակ հազարավոր զինվորների կյանքեր՝ հաշված շաբաթներում:
Մեր աղբյուրը նաեւ հայտնում է, որ Զելենսկին արևմտյան վերլուծական կենտրոնների կողմից զգուշացվել է, որ ուկրաինական բանակի անհաջող հարձակումը կարող է հանգեցնել Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային նահանջի։
Այս պահին էլ առկա է ճակատի փլուզման վտանգ, իսկ հակահարձակման անհաջողության դեպքում մարտիկների մոտիվացիան և բարոյականությունը ավելի վատ կլինի
Սա ոչ այլ ինչ է, քան վա բանկ, որի խաղադրույքը տասնյակ հազարավոր ուկրաինական կյանքեր են»։