Մատենադարան սրբավայրը վերածել են պnռ նո նկարահանման դեկորացիայի. Ֆեյսբուքի օգտատեր Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը Բաքուն պատճառ է փնտրում նոր ռազմական էսկալացիայի համար ու զգուշացնում տարածաշրջանի պետություններին Բարձր պահեցի երկրիս անունը. Անահիտ Հակոբյան Երկար տարիներ հորս` Դավիթ Քոչարի անունը թաքցրել են. Աննա Քոչարը փակագծեր է բացում Իրանն ընդլայնում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ համախմբելով շիաներին. Թուրքիան սեղմվում է Փոքր տարիքում ունեցած ամեն սթրես 13 տոկոսով ավելացնում է քրոնիկական հիվանդությունը. BMC Medicine Հանուն ուրանի՝ Արեւմուտքը պատրաստ է զոհաբերել բոլորին, այդ թվում՝ նաեւ մեզ. Բալասանյան Xiaomi-ն ներկայացրել է QLED մատրիցով մատչելի 4K հեռուստացույցներ Apple-ը նախատեսում է թողարկել նոր AirPods Pro՝ բարելավված աղմուկի չեղարկումով

Ես հայ կոմպոզիտոր եմ եւ վե՛րջ. Աշոտ Արիյանը՝ հայրենի տենչով

Մշակութային

Մեր օրերում հայաստանյան այս բուռն, քաղաքական, կոլապսային իրադարձություններին համընթաց իր վառ ծաղկունքն է վերապրում մեր մայրաքաղաքի համերգային կյանքը: Այսպես, վերջերս կայացած «French and Armenian music evening» երաժշտական երեւույթին, որը կայացավ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, իրենց կատարողական վարպետությունը դրսեւորեցին երաժիշտ-կատարողներ, աշխարհում մեծ բեմեր նվաճած ջութակահար Նիկոլայ Մադոյանը (Գերմանիա) եւ դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը (Ֆրանսիա)։Հայ երաժիշտների համատեղ ելույթի համերգային երգացանկը նրբագեղ էր եւ ոճավոր։

«ՍՈՆԱՏ»-Ը ԳՐԵԼ ԵՄ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ»

Ահավասիկ, հանրությանը ծանոթ համաշխարհային դասականների գոհարների մատուցումը, ինչպես, օրինակ` Մորիս Ռավել «Ջութակի սոնատ» №2, Ժուլ Մասնե «Մեդիտացիա» («Թաիս» օպերայից), Ժորժ Բիզե, Ֆրանց Վաքսման «Կարմեն Ֆանտազիա» (մշակումը՝ Հ․ Հեյֆեց), Էդուարդ Բաղդասարյան «Ռապսոդիա», Էդվարդ Միրզոյան «Ինտրոդուկցիա եւ անընդհատ շարժում», Նիկոլայ Մադոյանի եւ Նիկիտա Մնդոյանցի դուետի փայլուն կատարումը իսկապես խորհրդանշեցին հենց այս համերգի կարգախոսը՝ Մշակույթների կամրջում․ «Հայաստանի ժառանգության պահպանում եւ առաջխաղացում Եվրոպա Նոստրայի հետ (Europa Nostra)»։ Բայց, իմ կարծիքով, այդ հուզավառ համերգի երաժշտական առանցքն էր կանադահայ կոմպոզիտոր եւ դաշնակահար ԱՇՈՏ ԱՐԻՅԱՆԻ «Սոնատ»-ի համաշխարհային պրեմիերայի ներկայացումը՝ մեր անվանի երաժիշտ-կատարողների փայլուն դրսեւորմամբ։

Պարոն Արիյան, Ձեր այս նոր ստեղծագործությունը Հայաստանի ֆիլհարմոնիկի բեմում հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմ եւ բուռն ծափահարություններով։ Ինչպե՞ս ծագեց Ձեր մեջ այն մտահղացումը` ստեղծելու մի ինքնատիպ, ողբերգականությամբ լի, փոքր ձեւի մեջ, սակայն վեհ գաղափար արտահայտող կտավը։

 Իսկապես Դուք ճիշտ եք նկատել իմ ստեղծագործության բովանդակային միտումը, քանի որ ես գրել եմ այն 2020թվականի սեպտեմբերի 20-ին` Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ազդեցության տակ։

 Իսկ ինչո՞ւ Դուք նախընտրեցիք, որպեսզի Ձեր այս միամաս ստեղծագործությունը կատարեն հենց մեծանուն երաժիշտները։

Մեր հայ ազգային ջութակի դպրոցն այսօր ունի լավագույն դեմքեր, ինչպիսիք են օրինակ՝ Սերգեյ Խաչատրյանը, Հայկ Կազազյանը, բայց ես գերադասեցի, որ այս ստեղծագործության կատարումն իրագործի լավագույններից լավագույնը՝ Նիկոլայ Մադոյանը, քանզի ես թե՛ ենթագիտակցորեն ասեմ, թե՛ բնազդաբար հենց նրա մեջ տեսա այն դիվային ներուժը, այսինքն՝ բառի լավ իմաստով «մեֆիսոֆելյան» ոգին, ով կարող էր ամենայն ճշմարտությամբ հաղորդել իմ երաժշտության էքսպրեսիան (արտահայտչականությունը)։ Եվ նույն հենց այս ստեղծագործության նվագակցությունը ես ցանկացա, որ նվագի իմ լավագույն աշակերտներից մեկը, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Նիկիտա Մնդոյանցը։ Իմ կարծիքով, հենց այս միասնությունը՝ Մադոյան եւ Մնդոյանց, կայացվեց բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Ասածիս նաեւ ավելացնեմ, որ այս գործի հնչողության ավարտից հետո ես հասկացա, որ մեր հայ ունկնդիրը բավական խորաթափանց է եւ նրբաճաշակ։

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ՝ ԻՄ «ԳԻԼԳԱՄԵՇ» ՕՊԵՐԱ-ԲԱԼԵՏԸ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԻ»

Ինչքա՞ն ժամանակ է, որ Դուք հեռացել եք Հայաստանից։

Ես 1992-1994 թթ. սովորել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (դաշնամուր՝ Ելենա Աբաջյան, կոմպոզիցիա՝ Արմեն Սմբատյան): Իսկ 1995 թվականին, հանգամանքների բերումով, մեկնեցի Մոսկվա եւ ուսումս շարունակեցի այնտեղ՝ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում եւ ավարտեցի ասպիրանտուրան պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի դասարանում, ապա հինգ տարի դասավանդելուց հետո՝ իմ դոկտորական թեզի պաշտպանության նպատակով մեկնեցի Կանադա։

Կմանրամասնե՞ք…

Դա իրականացավ 2013 թվականին` Մոնրեալի հայտնի համալսարանում։ Այդ առումով բուն իմ դոկտորական ատենախոսության թեման բավականին բարդ է եղել։ Իմ մեջ կար նաեւ որոշակի միտում՝ անդրադառնալ երաժշտական մոռացված մի ժանրի՝ օպերա-բալետին, եւ ես ստեղծեցի նորանոր խոշոր կտավ, որն անվանեցի «Գիլգամեշ» կամ «Բիլգամեշ», որտեղ օպերային, վոկալ բաժիններում օգտագործված են բացառապես մեռած լեզուներ՝ շումերենն ու աքքադերենը (բաբելերեն)։Եվ ասածիս ավելացնեմ, որ այդ ամենը ստեղծված է Չիկագոյի եւ Տորոնտոյի համալսարանների լավագույն շումերագետների խիստ, այսպես ասած, հսկողության տակ։

Իսկ «Գիլգամեշ»-ի բեմադրությունը կայացե՞լ է։

Ո՛չ։ Առայժմ կա միայն օպերա-բալետի պարտրտուրը եւ գիտական թեզը, որը շարադրված է ֆրանսերեն լեզվով։ Բայց, հույս ունեմ, որ մոտ ապագայում իմ «Գիլգամեշ» օպերա-բալետը կյանքի կկոչվի մի որեւէ հոյակերտ բեմահարթակում։

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ, ԻՀԱՐԿԵ, ՇԱՏ ԲԱՐՁՈՐԱԿ ԷՐ… ԱՆԺԽՏԵԼԻ ՓԱՍՏ Է»

Իսկ Դուք ունե՞ք ստեղծագործություններ, որոնք գրված են մեր ազգային թեմաներով կամ հիմնված ինչ-որ հայ գրական սկզբնաղբյուրների վրա։

Իհարկե՛։ Ունեմ մի հետաքրքիր ռոմանս Հ․Թումանյանի «Հայոց վիշտը անհուն մի ծով, խավար մի ծով…» բանաստեղծության հիման վրա, որը մտադիր եմ առաջիկայում ձայնագրել։ Ի դեպ, ասեմ, որ հենց իմ այս այցելության ընթացքում ես նաեւ հասցրի ձայնագրել հայտնի երգչուհի Աննա Մայիլյանի հետ իմ «Տարոնի երեք երգերը», որոնք ինձ համար առանձնակի նշանակություն ունեն, քանի որ դեռեւս 1994 թվականին այդ վոկալ ցիկլը, ներկայացնելով Կոմիտասի անվան միջազգային մրցույթին, արժանացա առաջին մրցանակի։

Ձեր բազմաթիվ ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրներում։ Դուք անձամբ ինչպե՞ս եք մեկնաբանում նախկին խորհրդային արվեստը եւ ներկայիս Արեւմուտքի կատարողական, ստեղծագործական ոլորտները։

Խորհրդային արվեստը, իհարկե, շատ բարձորակ էր։ Միևնույնն է, այսօր Մոսկվայի կոնսերվատորիան եւ ռուսական դպրոցը մնում են իրենց տեղում։ Դա անժխտելի փաստ է։ Այսօր էլ Մոսկվայի կոնսերվատորիան եւ ռուսական կատարողական դպրոցը աշխարհում լավագույններից են։ Բայց ինչը վերաբերում է Երեւանի պետական կոնսերվատորիային, ես իսկապես չեմ հասկանում, թե ի՞նչ է այսօր այնտեղ կատարվում։ Այն տարբերությունը, որակը, որ կար խորհրդային շրջանի ժամանակ, իսկ հետո փլուզման պահին եւ հիմա՝ դա, անշուշտ, ռադիկալ փոփոխություն է` խոսքիս ճիշտ իմաստով։ Եվ կարծում եմ, որ դրա մասին անկասկած պետք է բարձրաձայնել հանրության առջեւ։

Իսկ ի՞նչ կավելացնենք ներկայիս Կանադայի մշակութային կյանքի վերաբերյալ։

Եթե խոսքը համերգային կյանքի մասին է, ապա պետք է խոստովանեմ, որ, անշուշտ, պրոֆեսիոնալ մակարդակը բարձր է։ Կան բազմաթիվ ելույթներ, համերգասրահներ, ուժեղ, պինդ երաժիշտներ։ Բայց, իհարկե, գոյություն ունի եւս մի հանգամանք. երբ իջնում ես մի փոքր «ցած», իմ կարծիքով՝ փոքր ինչ դատարկություն է ստեղծվում, եւ այնտեղ եւս այդպես է:

«ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆՆ՝ ԱՅԴ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ»

Վիլյամ Սարոյանին երբ հարցնում էին՝ «Դուք ամերիկացի գրո՞ղ եք»։ Նա պատասխանում էր «Ես հայ եմ, ուստի՝ որտեղ էլ լինեմ, ես հայ գրող եմ»։ Դուք վհատվո՞ւմ եք այն փաստից, որ Ձեզ ամենուրեք անվանում են կանադահայ կոմպոզիտոր։

Ինձ անվանում են այդպես, քանի որ ներկա դրությամբ ապրում եւ ստեղծագործում եմ Կանադայում։ Եթե, օրինակ, ես բնակվեի Ռուսաստանում, ապա գուցեեւ ես կդառնայի ռուսահայ կոմպոզիտոր, կամ չգիտեմ՝ ինչպե՞ս են ասում այդ դեպքում։ Վաղը, մյուս օրը, եթե ես տեղափոխվեմ ԱՄՆ, չի բացառվում, որ ինձ կանվանեն ամերիկահայ ստեղծագործող։ Բայց, ըստ իս, ես ո՛չ ռուսահայ, ո՛չ էլ ամերիկահայ երաժշտության հեղինակ եմ։ Ես հայ կոմպոզիտոր եմ եւ վե՛րջ։

Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը։

Հայրենիքը իմ երեւակայության մեջ այն տեսանելի եւ շատ ժամանակ այն անտեսանելի շարժիչ ուժն է։ Իմ երկիրը, այդ էներգիան, լույսն ու արեւը, այն տառապանքը, որը կուտակված է իմ մեջ, իհարկե, այդ ամենը դժվար է արտահայտել միայն խոսքերով, երբ հատկապես գտնվում ես Ատլանտիկ օվկիանոսից այն կողմ։ Բայց ես արդեն որոշել եմ, որ պետք է, հատկապես այս վերջին ողբերգալի իրադարձություններից հետո, թեկուզ ժամանակավոր լինեմ իմ հայրենիքում։ Օրինակ, վերջերս ինձ հրավիրեցին մի դպրոց, որը «Վարդանանց ասպետներ» է կոչվում։ Դա հայրենասիրական դպրոց է։ Ես երեխաներին պատմեցի ղարաբաղյան շարժման մասին։ Եվ այդ առումով ուզում եմ ավելացնել, որ ինչ-որ մենք ազատագրեցինք անցյալում, այսինքն՝ մեր հնագույն Արցախի հողերը, անշուշտ, իրողություն դարձավ մեր ղարաբաղյան կրակի շնորհիվ։ Հետո կրակը մարեց, հողերը մնացին… Եվ պետք էր ինչ-որ ձեւով պատասխան տալ։ Բայց մենք չպատասխանեցինք, թե ինչո՞ւ հողերը մնացին… Ա՜յ, իմ կարծիքով՝ պետք է հակադարձ պատասխան տալ մարդկությանը այդ անվերադարձ կորստի համար։

Որքանով ինձ հայտնի է, այս ժամանակամիջոցում Դուք հասցրիք լինել Ձեր նախնիների հայրենյաց հողում՝ Սյունիքի մարզում: Ի՞նչ տպավորությամբ վերադարձաք այնտեղից։

Պետք է խոստովանեմ, որ իմ ուխտագնացությունը դեպի Սյունիք կրկին  ինձ բերեց այն համոզմունքին, որ սյունեցիները, ինչ խոսք, շատ մարտունակ եւ հաստատակամ են։ Ուրախ եմ, որ ամեն գյուղ ունի իր, այսպես ասած, «սեյֆը»։ Երեւի թե Դուք հասկանում եք՝ ինչ «երկաթե» պահարանի մասին է խոսքը։ Եվ այդ առումով ավելացնեմ, որ յուրաքանչյուր սյունեցի այսօր պատրաստ է մարտնչելու հանուն իր հայրենի հողի։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա ասածիս ավելացնեմ, որ Սյունիքը շարունակում է մնալ որպես հնադարյան պատմական հուշակոթող եւ անսասան դարպաս։ Եվ այդ ամենահին քաղաքակրթության հայոց շերտերը՝ «Քարահունջ»-ը կամ «Ցից քարեր»-ը գնում, հասնում են դեպի հնադարյան քարապաշտություն, որ եղել է Սյունիքում։ Եվ, ըստ խոշոր գիտնական, ազգագրագետ, հնագետ Երվանդ Լալայանի` դեռ 19-րդ դարի վերջում Գորիսում եղել է այսպիսի մի ավանդույթ. մարդը, երբ մահանում էր, մահացածի մահճակալի մեջ այնուհետեւ դրվում էր մի մեծ քար՝ որպես հոգու հավիտենականության խորհրդանիշ։ Ներկա ժամանակներում էլ, երբ երեկոյան ժամերին գնում ես «Զորաց քարերի» կողմերը` հատկապես միայնակ եւ հանկարծակի զգում ես նաեւ այդ պահին, թե ինչպես է Իշխանասարի կողմից քամին խփում շուրջբոլորը, ապա թվում է, թե սարսուռ է անցնում մարմնովդ մեկ…Քեզ վրա կարծես հոգիներ են նայում։ Դա իսկապես «սուրբ սարսափ» առաջացնող մի տեսարան է։ Իհարկե, այդ տեղանքը պետության կողմից այսօր ճանաչված է նաեւ որպես Աստղադիտարան, որը կարող է տալ մեզ մեծ մարկետինգային, տուրիստական օգուտ։ Բայց եթե մարդը գտնվելով այնտեղ` մտածում է իր պապերի, անցավորների, հայտնի եւ անհայտ հայրերի մասին, ապա արդեն կարծես մի երկխոսություն է սկսվում այդ քարեր մոտ․կյանքի եւ մահվան երկխոսությունը…Ի դեպ, հնդարիական Ռիգվեդայի հիմներից մեկում հատուկ շեշտադրում է դրված անհայտ նախնիների ոգեկոչման վրա։

Երբեւիցե փորձե՞լ եք այդ զգացողությունը մարմնավորել Ձեր որեւէ ստեղծագործության մեջ։

Այո՛։ Իմ «Sounds of Stonehenge» սիմֆոնիկ պատկերում ես կերտել եմ բոլոր մեգալիթյան կառույցների բովանդակային լեզուն։ Ի դեպ, առաջին անգամ այս ստեղծագործությունը կատարվեց Մոնրեալում, իսկ 2018 թվականին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հնչողությամբ (դիրիժոր Հ․Արզումանյան) այն նաեւ ծանոթ դարձավ մեր հանրությանը։

Կպատմե՞ք Ձեր նախասիրությունների մասին։

Իմ հիմնական նախասիրությունը` ստեղծագործելն է։ Մեծ հետաքրքրություն ունեմ դեպի փիլիսոփայությունը, հատկապես տարված եմ Հունաստանի, գերմանացի փիլիսոփաների մեկնաբանումներով։ Սիրում եմ նաեւ ուսումնասիրել հին ցեղերի, հատկապես հնդարիական ծագումնաբանություն ունեցող պատմագրությունը։

Հայրենիքից ինչ եք տանո՞ւմ։

Հավատ, Հույս, Սեր․․․

ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ






Մատենադարան սրբավայրը վերածել են պnռ նո նկարահանման դեկորացիայի. Ֆեյսբուքի օգտատերԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ ԱլեքսանյանըԲաքուն պատճառ է փնտրում նոր ռազմական էսկալացիայի համար ու զգուշացնում տարածաշրջանի պետություններինԲարձր պահեցի երկրիս անունը. Անահիտ ՀակոբյանԵրկար տարիներ հորս` Դավիթ Քոչարի անունը թաքցրել են. Աննա Քոչարը փակագծեր է բացումԻրանն ընդլայնում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ համախմբելով շիաներին. Թուրքիան սեղմվում էՓոքր տարիքում ունեցած ամեն սթրես 13 տոկոսով ավելացնում է քրոնիկական հիվանդությունը. BMC MedicineՀանուն ուրանի՝ Արեւմուտքը պատրաստ է զոհաբերել բոլորին, այդ թվում՝ նաեւ մեզ. Բալասանյան Xiaomi-ն ներկայացրել է QLED մատրիցով մատչելի 4K հեռուստացույցներ Apple-ը նախատեսում է թողարկել նոր AirPods Pro՝ բարելավված աղմուկի չեղարկումով Ուկրաինան արագորեն մտնում է կատաստրոֆայի փուլՆոր առաջարկ Նիկոլին՝ մեկնել Աստանա. կգնա՞Առաջին անգամ մարդու են վիրահատել՝ Ռոբոտ ատամնաբույժի միջոցով. New Atlas Գիտնականները նոր՝ արհեստական ​​արյունատար անոթներ են ստեղծել 3D տպագրությամբՀնդկաստանի խոշորագույն կրիպտոբորսայից՝ հաքերները գողացել են $235 մլն Բացահայտվել է Թրամփի հետ բանավեճի ժամանակ Կամալա Հարիսի խաբեությունըՇՏԱՊ. Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալըԴավիթ Անհաղթ փողոցում վերեւ բարձրացող հատվածում խցանում էWhatsApp-ից հնարավոր կլինի հաղորդագրություններ փոխանակել այլ մեսենջերների օգտատերերի հետ Կրկին անգամ Kaspersky Safe Kids-ը դարձել է համացանցում երեխաների պաշտպանության արդյունավետ լուծումներից մեկը Chrome-ի համար` Google-ը թարմացում է թողարկելԴդմի ամենաօգտակար 15 հատկություններըՓոխվարչապետ Գրիգորյան Մհերի հայտարարագիրը. գեշ փողատեր է. Armenian infoՄեզ անգամ ոչ ոք չի էլ հրավիրել. Երջանիկ ՂազարյանՇատ նման է, որ ուկրաինական ուժերին Կուրսկում դեռ շատ լուրջ անակնկալ է սպասումԱրցախի գերեզմանափորներըՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններինՆույնիսկ կարմիր քարտով կարողացանք հաղթել որակյալ հավաքականի.Միովսկին` Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասինՆալբանդյանցին մարդասպան չէ՛, ոստիկան սպանող չէ՛. Այսեր ԻսայանԿիսամերկ մեկը հիմա էլ Մատենադարանն է ապականում (Տեսանյութ)Սելիդովոյի ուղղության ստրատեգիական բնակավայրերից մեկը` Ուկրաինսկը գրեթե շրջապատված է. (Քարտեզ)Համաշխարհային կենսաբանական դիվերսիա. որն է լինելու հաջորդ համաճարակըԴեպի «дермьократия». ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊատրաստվում են իրենք իրենցով ակցիա կազմակերպել. ԲԱՄԲԱՍԱՆՔ«ՌԴ-ն հայտարարեց Զանգեզուրի միջանցքի հարցում Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին իր հավատարմության մասին». Իրանական աղբյուրՈւկրաինական բանակը Կուրսկի շրջանում այլ ուղղությամբ ճեղքելու նոր փորձ է ձեռնարկել (MAP)Փաստորեն, ամենավախենալուն ու վատթարը Ադրբեջանին հանձնվելը չէ՞ր. ԶԱՐՄԱՆՔԲայդենի՝ Պուտինին հեռախոսազանգով չէր կարող վերջ դրվել ուկրաինական հակամարտությանը. ԿրեմլՇՏԱՊ. Ազգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկումԻնստիտուտի շենքը պարբերաբար ցնցվում է, կանխե՛ք վերահաս աղետը․Ահազանգում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենըՌուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ պայմանավորվածություններին. ՇոյգուՈՒՂԻՂ. Փաշինյանն ԱԺ-ում է, պատասխանում է պատգամավորների հարցերին«Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանություններն ափալ-թափալ բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին». Կարեն ՔոչարյանՀակաեկեղեցականների հավաք անցկացնելու փորձերն անօրինական են18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում.ՀՀ ՊՆԳնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցըՀայաստան եւ Վրաստան. երկու հարեւանների պատմության մասինՌԴ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Իրանի հետ. ՇոյգուԿարևորը՝ երեխաներն իմացան, որ շունը ձու է ածում. Մարինա Թագակչյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода