Իրանում սուգ է հայտարարված
ՄիջազգայինԻրանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը համընդհանուր սուգ է հայտարարվել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, ցավակցություն հայտնելով Պաղեստինի ճնշված և դիմադրող ժողովրդին և Հանիեի ընտանիքի անդամներին, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին համընդհանուր սուգ է հայտարարում ողջ Իրանում», – ասվում է կառավարության հայտարարության մեջ։
Ընդգծում է, որ «այս սպանությունը դարձել է Իսրայելի հերթական հանցագործությունը»։