ՇՏԱՊ. Պայթյուն Շիրակում. փլատակի տակից դուրս են բերել երեխայի մարմին
Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48, 48/1 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Ապոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյան գլխավորությամբ։
Տարածքը սահնազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արարատ Մկրտչյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։
Տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի 1-ին փողոցի տներից մեկում է տեղի է ունեցել պայթյուն, փլուզումը։
Այս պահին փրկարարները, ոստիկաներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ փլատակների տակ որոնողական աշխատանքներ են կատարում, պարզելու արդյոք քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։
Ըստ տեղեկությունների փլատակների տակ երեխա կա։
Օպերատիվորեն ժամանել են «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշիկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։
Դեպքի մասին արդեն ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և վարչության պետ Աղասի Իսահակյանի հանձնարարականով արդեն ժամանում են քննչական խումբը, ինչպես նաև փորձաքրեագետները։
Փլուզման հետևանքով վնասվել է նաև տան բակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, իսկ տունն էլ ամբողջությամբ կարելի է ասել վերածվել է փլատակի։
Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն, փլուզումը՝ պարզվում է, ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ունեն օպերատիվ տեղեկություններ, որ դեպքի վայրից շտապ օգնության բժիշկները քաղաքացիների են տեղափոխել հիվանդանոց։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
© https://shamshyan.com/hy/article/2024/08/01/1266611?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3F6IBrabhFulJPWAtIjxkeSgUYNNEZyc2yQOKQi-Kl0AVy3R1qCwtg07Q_aem_5xaYaffCdf0IKVvY19n4ug