Ուկրաինայի դեֆոլտը. Զելենսկին հաստատել է պետական պարտքի վճարումները դադարեցնելու մասին օրենքը
ՄիջազգայինԶելենսկին օրենք է ստորագրել, որը կառավարությանն իրավունք է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը դադարեցնել արտաքին պարտքի գծով վճարումները՝ վարկատուների հետ վերակազմավորման շուրջ համաձայնության գալու համար։ Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ հունիսի վերջին երկրի պետական պարտքը կազմել է 152,16 մլրդ դոլար։
Բացի արտաքին պարտքի վճարումների մորատորիում մտցնելու իրավունքից, օրենքը թույլ է տալիս կառավարությանը վերակառուցել պետական ավտոմայրուղու գործակալության պարտքը։ Ինչպես պարզաբանում է ուկրաինական Suspilne հրատարակությունը, խոսքը 2021 թվականի եվրապարտատոմսերի շարքի մասին է՝ 700 մլն դոլար ընդհանուր գումարով։
Կարճ ասած, Ուկրաինան հրաժարվում է պարտքերը վերադարձնել, ինչը մեկ բան է նշանակում` դեֆոլտ:
Ի դեպ, ժամանակին Զելենսկին նման կուրսը հրամցնում էր, որպես հումոր: Ու էլ ինչ հումոր, եթե դրա «կեսը ճշմարտություն չէ»: