Որտեղ է հանգստանալու Հովիկ Աղազարյանը եւ ինչ ցանկություն ունի առաջիկա տաս տարվա համար. Պատգամավորը փակագծեր է բացում
ՆերքաղաքականՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ամառային հանգիստը անցկացնելու Հայաստանում, ինչպես ամեն տարի` չփոփոխելով հանգստի ուղղությունը. «Իմ հանգստյան վայրերերը անփոփոխ են` Երեւան-Սեւան, Երեւան-Դիլիջան, ես իմ հայրենիքում եմ վայելու իմ հանգիստը միշտ ու այս տարի եւս այդպես եմ անելու»,-ասաց պատգամավորը:
Հարցին, որ հայրենիքում հանգիստը դարձել է բավականին թանկ հաճույք պատգամավորը կարճ պատասխանեց.
-Ես ցանկանում եմ, որ առաջիկա տաս տարում հասնենք նրան, որ Հայաստանում հանգիստը լինի ամենաթանկը: