ՔՊ-ի փակ նիստում Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հիմնազուրկ է. Մամիջանյան Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները պահպանվում են Զրկեցին մանդատից Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը Անվանվել են սննդի բաղադրիչները, որոնք կարող են պաշտպանել շաքարախտից Զորակցում ենք «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը. Վարդան Ղուկասյան Կառավարությունը կփոխհատուցի վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի նախատեսված ծախսերի 50 տոկոսը. նոր որոշում Իշխանությունները ոտուձեռ ընկած են և հասկանում են, որ հողը ոտքերի տակից փախչում է. Արմեն Հովասափյան Լավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին Բոլորի գլուխները տալու ենք պատերին. ՔՊ-ական

Վերստին՝ թեժ աշնան սպասումով

Ներքաղաքական

Հրապարակային քաղաքական դաշտում առկա տրամադրությունները հուշում են, որ երկրի ներսում տիրող հարաբերական անդորրն ամենեւին էլ արձակուրդային տրամադրություններով չէ պայմանավորված: Պատրաստվում է ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ատամները սրած արտաքին թշնամիները: Կարծես թե, էլ ձգելու, մանեւրելու տեղ չի մնացել, եւ կրկին անոնսավորվում է թեժ քաղաքական աշնան մասին: Այո՛, որքան էլ չարչրկված է անընդհատ խոսել «թեժ աշուն»-ներից ու «թեժ գարուն»-ներից, ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ իսկապես եղանակն է նաեւ թելադրում հնարավոր զարգացումների արդյունավետությունը: Մյուս կողմից էլ` արտաքին մարտահրավերներն են որոշում պահի հրամայականը: Համենայնդեպս, «Տավուշը հանուն հայրենիքից» «Սրբազան պայքար» դարձած շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արդեն ժամկետներ է նշում՝ սեպտեմբերին ոչ թե հանրահավաք, այլ «մեր ընդհանուր վերականգնումի, վերահավաքի առաջին հանդիպումն է տեղի ունենալու»։ Նա մասնավորապես նշել է, որ դահլիճային մեծ հանդիպում է լինելու. «Տեսնենք, թե որտեղ կկազմակերպենք, քանի որ մարզահամերգային համալիրը մերժել է՝ պատճառաբանելով, որ միջոցառումներ ունեն եւ այլն»: Իսկ դիտարկմանը, որ ժողովուրդը փողոցային ակտիվ պայքարի է սպասում, ասել է. «Երբ դրա ժամանակը գա, կասենք»: Ըստ էության, այս վերջին ամիսները եւս մեկ անգամ փաստեցին, որ փողոցային պայքարը չի կարող լինել՝ առանց ապավինելու Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ-ի ռեսուրսներին: Հետեւապես, պայքարի կայծը հերթական անգամ կարող է բռնկվել ՀՀԿ-ի որոշ հատվածի, Բագրատ սրբազանի եւ ՀՅԴ-ի փոխադարձ պայմանավորվածությամբ: Իհարկե, շատերն իրար հարց կտան՝ իսկ ժողովուրդը կրկին դուրս կգա՞: Դրա լավագույն պատասխանը կարելի է գտնել պարտադիր բոլոր հանրահավաքներին ներկա գերազանցիկներից. «Ուրիշ ճար ունե՞նք, որ դուրս չգանք, ի՞նչ անենք»: Թերեւս, մնում է հստակ օրակարգ առաջ բերել, հարթակում առաջնահերթություն տալ ասելիք ու անելիք ունեցողներին, այլ ոչ թե տիկտոկյան ու ինստագրամյան հերոսներին, ելույթները չվերածել «Поле чудес» ու «Жди меня» հաղորդումների: Եվ վերջապես՝ իրոք կարողանալ փաստել, որ պահը օրհասական է, եւ պայքարը չի կարող լինել ընդմիջումներով, շաբաթ-կիրակի հանգստանալով: Սրանք թերեւս այն ամենաառանցքային կետերն են, որոնք պետք է դաս լինեն նախորդ պայքարների անհաջող փորձերից: Ի՞նչ կտա այս անգամ պայքարը, նոր խորհրդարանական ընտրություննե՞ր… Սա թերեւս ամենավերջին հարցն է, որը կարող է հուզել երկրով մտահոգներին: Մինչ այդ, նախ պետք է կանխել պարտադրվող արյունոտ «Խաղաղության պայմանագիրը» եւ դիմակայել «Զանգեզուրյան միջանցքն» էլ հանձնելու գործընթացին:

Ի ԳՈՐԾ

Ի դեպ, մինչ ոմանք իրենց լրիվ հանգստի են տվել, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իսկապես առկա մարտահրավերներին պետք է պատրաստվել եւ ձեռքերը ծալած չնստել: Այսպիսով՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի շրջանային կազմակերպության ՀՀԿ նոր վերանորոգված գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ, քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող առաջիկա անելիքները, խոսել երկրի առջեւ ծառացած ներքաղաքական եւ արտաքին քաղաքական առկա հիմնահարցերի մասին: Իր օրինակով Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի քաղաքական ուժերը վերանայեն իրենց ռեսուրսները, ընդգծեն առաջնահերթությունները, որպեսզի չստացվի այնպես, որ ամենաթեժ պահին պարզվի, որ ոմանք պատրաստ չեն, խոհրդակցական մարմինների կարիք ունեն, խորհրդակցական մարմիններն էլ ձեւավորվի ու անհետանա: Նշենք նաեւ, որ բավական մեծ պատվիրակությամբ՝ ՀՀԿ-ն Չինաստան է գործուղել կուսակցության երիտթեւին: Սա, իհարկե, հստակ արտաքին քաղաքական մեսիջ էր, թե իր հայացքը որ ուղղությամբ է ուղղում Հանրապետականը:

Իսկ այս ամենի ֆոնին անհանգիստ հանգստի մեջ են ՔՊ-ականները. Նիկոլ Փաշինյանն արդեն միջնորդավորված նախապատրաստում է որոշ պաշտոնյաների, որ պատրաստ լինեն աշնանը ոչ թե թեժացման, այլ «պռոպկի պես» հարմարավետ պաշտոններից թռնելուն: Եվ առհասարակ, թռնելու մասին մտորումները միշտ են մի շարք ՔՊ-ականների օրակարգում: Օրինակ, ո՞վ կարող է երաշխավորել, որ Մոլդովայի խորհրդարանի շենքում տեղի ունեցածը, մի օր էլ չի չոքելու իրենց դռանը: Հիշեցնենք, որ Մոլդովայի տեղեկատվության եւ անվտանգության ծառայության ու Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ հատուկ գործերի դեմ պայքարի դատախազության աշխատակիցները հուլիսի 31-ին ժամանել էին իրենց խորհրդարանի շենքը խուզարկելու։ Ըստ ԶԼՄ աղբյուրների՝ խուզարկումն առնչվում է պետական ​​դավաճանության գործին։ Թե հատկապես ում է դա վերաբերում, դեռ չի բացահայտվել։

Ի ԶԵՆ

Ինչեւէ, վերադառնանք ՔՊ-ի ոչ թե թռնողներին, այլ` մարտնչողներին. Նիկոլին հավատարիմ թեւն այս օրերին եւս պատրաստվում է, քննարկում տարբեր հնարավոր եւ ցնորամիտ սցենարներ՝ միայն թե հնարավոր լինի ձգել մինչեւ 2026 թվականը, երբ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Սակայն ՔՊ-ի մնալ-չմնալը չէ, որ հիմա ամենամտահոգիչն է, այլ թե ինչ է գուժում ոչ վաղ անցյալի կրկնությունը: «Դոպինգ սփեյս» ընկերությունը շարունակում է պնդել՝ Սնուփ Դոգի երեւանյան համերգը կայանալու է, եւ մոտ օրերս հայտարարելու են համերգի օրը: Հիշեցնենք, որ հայտնի թմրամոլ Սնուփ Դոգի համերգը Երեւանում նախատեսված էր 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով այն հետաձգվել էր: Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 318 մլն դրամ, ինչն ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար: Ու էլի մոտենում է սեպտեմբերը, եւ էլի անոնսավորվում է Սնուփ Դոգի համերգը: Ասել, թե չար կատակ է, կնշանակի, ոչինչ չասել: Կարծել, թե հիմա՞ ինչ սեւ են բերելու մեր գլխին, մի տեսակ վաղաժամ է: Բայց փաստն այն է, որ կազմակերպելով ձեր հանգիստը՝ երկրում, թե ՀՀ սահմաններից դուրս, պետք է լինել զգոն եւ աչալուրջ՝ պատրաստ ամեն պահի լինել այնտեղ, որտեղ մեր մի բուռ հայրենիքը պահելու համար պետք է: Ահա, թե ինչու է նաեւ ընդդիմությունը մի կողմ դրել փոխադարձ կսմիթները, մեղադրանքները ու լուռ պատրաստվում, թե՝ երբ «տան զանգը, ահազանգը, որ մեր հոգու պարտքը տանք»: Ասվածը պաթոսի հետ չխառնել, ոչ էլ սեպտեմբերյան պայքարի համար նոր երգերի ու սաունթրեքների մասին պետք է մտածել. բոլոր երգերը երգված են, բոլոր փողոցներով քայլերթերը եղել են, եկել է նոր ուժերով, նոր եռանդով ու հայրենիքի համար առանց հոգնելու պայքարելու հերթական ռաունդը: Այնպես որ, բարի հանգիստ ենք մաղթում մեր ընթերցողներին՝ համբերություն եւ ոգու ամրություն: Մենք կվերադառնանք նոր լիցքերով, կարեւոր ասելիքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՔՊ-ի փակ նիստում Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հիմնազուրկ է. ՄամիջանյանԶելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները պահպանվում ենԶրկեցին մանդատիցԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանըԱնվանվել են սննդի բաղադրիչները, որոնք կարող են պաշտպանել շաքարախտիցԿան հարցեր, որոնք լուծում են պահանջում․ Զախարովան՝ ՌԴ–ՀՀ հարաբերությունների մասինԶորակցում ենք «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը. Վարդան ՂուկասյանԿառավարությունը կփոխհատուցի վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի նախատեսված ծախսերի 50 տոկոսը. նոր որոշումԻշխանությունները ոտուձեռ ընկած են և հասկանում են, որ հողը ոտքերի տակից փախչում է. Արմեն ՀովասափյանԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասինԲոլորի գլուխները տալու ենք պատերին. ՔՊ-ական«Անփորձանք ախպե'րս». իրավապահները ձերբակալեցին Մարտուն Գրիգորյանի որդուն (տեսանյութ)Իրավապահները ձերբակալեցին Մարտուն Գրիգորյանի հորը (տեսանյութ)Ձերբակալեցին Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին. Արսեն ԲաբայանՄարտուն Գրիգորյանի հորն ու որդուն փորձում են ձերբակալել. ՄամիջանյանԱՄՆ տարածք ապօրինի ճանապարհով մուտք գործել չեք կարող. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՈւկրաինայում խաղաղապահները պետք է զսպեն հարձակումները․ ՄակրոնԶելենսկին կորցրել է Ուկրաինայի ԶՈւ-ի մի մասի վերահսկողությունը․ Պետդումայի պատգամավորՀայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա»․ ՕվերչուկԵրևան-Բաքու կարգավորումը լայն հեռանկարներ կբացի Հրվ. Կովկասի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարարՎԻԴԵՈ․ Թրամփը դիմել է տրանսգենդերներին․«Դուք երբեք չեք կարող կին դառնալ»Աղազարյանին մնաց միայն երգել (Տեսանյութ)Իրավապահները փորձում են ներխուժել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տունՆիկոլի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել նաև Մարտուն Գրիգորյանը. ՀամբարյանՄխիթարյանը խոսել է իր ապագայի մասինԿեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. բացահայտումԱրմեն Մելիքբեկյանի հայտարարությունըՆշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ (168.am)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. ԶելենսկիԿապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆՏարադրամի փոխարժեքները մարտի 27-ինԳրենլանդիան պետք է մերը լինի և կարծում եմ՝ կլինի. ԹրամփՊուտինը կայցելի ՀնդկաստանԱյդ հնարավորությունը հավերժ չի լինի․ Բաքուն կոչ է արել Հայաստանին «կոնկրետ քայլեր» անելՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ՂազախստանՊուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը «Հանգիստ նստեք տեղներդ». Ալեն Սիմոնյանը միանում է Փաշինյանի երեկվա խոսքերինՄրցավազքն ավարտվել է 2 հոգու մահով․ կադրեր թե ինչպես է հարբած վարորդը կարմիր լույսի տակով անցնումԿառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. կներգրավվի Թուրքիան. ՍարգսյանՀայ շախմատիստներից չորսը նվաճել են շախմատի աշխարհի գավաթի ուղեգրերՀովիկ Աղազարյանի հետ կապված պրոցեսը ինձ համար բավականին տհաճ ու անդուր է. ՔՊ-ականՄարդ գիտե՞ս, որ փողը տանք, հաստատ կընտրի. քրգործեր են հարուցվում Գյումրիում ընտրակաշառք տալու մասովԼա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. L’EquipeԱստղագուշակ՝ մարտի 27-ի համար «Քաջ Նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին․ Տիգրան Աբրահամյանն արձագանքել է Փաշինյանի հայտարությանըԱյս մեղադրանքով ես խնդիր ունեմ «կողմ» քվեարկելու ու թույլատրելու, որ Հովիկ Աղազարյանի գործը տանեն դատարան. Վիլեն ԳաբրիելյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՈՒՂԻՂ․ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը կզրկվե՞ն անձեռնմխելիությունից. ԱԺ նիստը շարունակվում էՀՐԱՏԱՊ. 6-րդ վարչությունը մտավ Գյումրի, խուզարկում են «Մայր Հայաստանի» գրասենյակները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top